ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պաշտոնապես դադարեցրել են խոշոր համատեղ զորավարժությունները՝ Հյուսիսային Կորեայի հետ միջուկային բանակցությունների շարունակման հույսով: Բանակցությունների տապալման դեպքում դաշնակիցները ստիպված կլինեն վերսկսել զորավարժությունները, ինչը կառաջացնի Փհենյանի զայրույթը, կարծում են վերլուծաբանները:

Զորավարժությունները չեղարկելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հունիսի 12-ին Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո՝ դրանք սադրիչ որակելով և նշելով, որ ԱՄՆ-ն կկարողանա ահռելի գումար խնայել: