Ստեղծվել է 2018թ․-ի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում, ժամը 10:00-ից: Առաջին նիստը կկայանա հունիսի 26-ին` երեքշաբթի, հաջորդ նիստերը` երկուշաբթի և հինգշաբթի օրերին:

Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար, դիմում-բողոքները քննարկվում են զորակոչիկների ու նրանց հարազատների մասնակցությամբ:

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 523482 հեռախոսահամարով: