Հանքարդյունաբերական ընկերությունների «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային դիվերսիֆիկացված խումբը (GPM կամ Ընկերություն) մայիսի 22-ից հունիսի 19-ը Սոթքի հանքին մոտ գտնվող գյուղերի բնակիչների համար անվճար բուժզննում էր կազմակերպել:

Հայ-կանադական «Maple Leafs» բժշկական կլինիկայի հետ համագործակցությամբ «ԳեոՊրոՄայնինգը» Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչներին, որտեղ ընկերությունն իրականացվում է հանքարդյունահանման աշխատանքները, հնարավորություն տվեց անվճար բուժզննում անցնել տեղի բուժամբուլատորիայում։ Ակցիայի շրջանակում բուժզննման հնարավորություն ստացան նաև հանքին մոտ գտնվող համայնքների բնակիչները։

Ընկերությունը մտադիր է դիտարկել նաև այն հնարավորությունը, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, տրամադրվի դեղորայքային օգնություն:

«Հիվանդությունների դիագնոստիկայի անցկացման և խորհրդատվության տրամադրման շատ մեծ անհրաժեշտություն կար: Հունիսի 19-ից հետո մենք կամփոփենք հետազոտությունների արդյունքները, իսկ ապագայում նաեւ կհետևենք այն հիվանդների բուժման ընթացքին, որոնց հետազոտությունների արդյունքները այս կամ այն չափով նորմայից շեղված են եղել: Ցանկանում եմ նշել նաև, որ Սոթքի հանքի աշխատանքի հետ կապված հիվանդություններ չեն հայտնաբերվել», - նշեց «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊԸ Գլխավոր էկոլոգ Անուշ Գևորգյանը:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011թ․-ին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է: «ԳեոՊրոՄայնինգ»-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում: Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգ»-ին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը (ԱՊՄԿ) և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8 միլիոն ԱՄՆ դոլարը: