Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Բակո Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Գեղամ Բեգլարյանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Բակո Սահակյանն այցելել է Ասկերան քաղաք և շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Գեղամ Բեգլարյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: