«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 27-ին ժամը 10։00-17:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի՝ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի և Անդրանիկի փողոցների ու նրբանցքների, Երևանյան խճուղու, Միկոյան 3, 5, 9, 10, 11, 12, 13, 15, Արսենյան 9 համարների, Գետափ գյուղի Ձախափ թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: