Արխիվ - 27 Հունիս 2018

Իրանը փորձում է զինված խմբի վրայից հեռացնել սահմանը խախտելու պատասխանատվությունը. Ադրբեջանի ՊՍԾ

Իրանը փորձում է զինված խմբի վրայից հեռացնել սահմանը խախտելու պատասխանատվությունը. Ադրբեջանի ՊՍԾ

Հունիսի 26-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը մեկնաբանել է նախօրեին Իրանի պետական սահմանապահ ծառայության պետ գեներալ Ղասեմ Ռեզայի հայտարարությունը՝ նշելով, որ դրանով վերջինս փորձում է զինված խմբավորման վրայից հեռացնել սահմանը խախտելու պատասխանատվությունը: Այս մասին հայտնում են ադրբեջանական…

Նախիջևանում ադրբեջանական նոր դիրքը և հարակից բնակավայրերը ՀՀ ԶՈւ հսկողության տակ են

Նախիջևանում ադրբեջանական նոր դիրքը և հարակից բնակավայրերը ՀՀ ԶՈւ հսկողության տակ են

Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Ասատրյանը գրել է, որ Նախիջևանում ադրբեջանական կողմի նոր դիրքը վերահսկվում է ՀՀ ԶՈւ կառուցած նոր դիրքերի կողմից: Այս մասին տեղեկատվությունը փոխանցում է «ՊանԱրմենիան»-ը։ «Ադրբեջանական կողմը օգտագործում է մոլորեցնող կադրեր, և դիրքը իրականում չի կարող վերահսկել…

Հունիսի 30-ին Մալթայում՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգան Մալթայի ֆիլհարմոնիկ և Մալթայի երիտասարդական նվագախմբերը

Հունիսի 30-ին Մալթայում՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգան Մալթայի ֆիլհարմոնիկ և Մալթայի երիտասարդական նվագախմբերը

Հունիսի 30-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգան Մալթայի ֆիլհարմոնիկ և Մալթայի երիտասարդական նվագախմբերը։ Համատեղ համերգի ընթացքում երաժշտասեր ունկնդիրներին կներկայացվեն Ջոակինո Ռոսսինիի,…

Վարչապետի երկու նստավայր ունենալու հարցը ընդգրկված է Կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում

Վարչապետի երկու նստավայր ունենալու հարցը ընդգրկված է Կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում

Կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում ընդգրկված է վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին որոշման նախագիծը, որը կներկայացնի Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Այս ամսին տեղեկանում ենք e-gov.am կայքից։ Նախագծի համաձայն` վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանվել Մարշալ…

ՄԻԵԴ վճիռների հայերեն թարգմանությունն հասանելի կլինի arlis.am կայքում

ՄԻԵԴ վճիռների հայերեն թարգմանությունն հասանելի կլինի arlis.am կայքում

ՀՀ արդարադատութան նախարարությունը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների հայերեն թարգմանությունն այսուհետ ներկայացված կլինի ՀՀ իրավական տեղեկատվական համակարգի՝ www.arlis.am կայքում: Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների հայերեն…

Վարչապետը ազատել է Գարեգին Գաբրիելյանին գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից

Վարչապետը ազատել է Գարեգին Գաբրիելյանին գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Գարեգին Գաբրիելյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի…

ԱԱԾ հատուկ «թեժ գծի» կոդը «191»-ն է

ԱԱԾ հատուկ «թեժ գծի» կոդը «191»-ն է

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության դիմումը, 2018 թվականի հունիսի 27-ին հրավիրած նիստում կայացրել է որոշում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ արձագանքման «թեժ գիծ» ծառայության կազմակերպման նպատակով «ՎԵՈՆ…

Փոքր Վեդիի գյուղապետը պետությանը պատճառել է մոտ 5.600.000 դրամի վնաս

Փոքր Վեդիի գյուղապետը պետությանը պատճառել է մոտ 5.600.000 դրամի վնաս

Հունիսի 26-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ Փոքր Վեդի համայնքի ղեկավարը համայնքի մանկապարտեզի տնօրենի և գյուղի մի բնակչի հետ նախնական համաձայնությամբ վերջինիս նշանակել է մանկապարտեզի վարորդ, որը շուրջ 20 տարի աշխատանքի չի հաճախել, որով պետությանը…

«Իմ Հայաստան» ֆոտոմրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները

«Իմ Հայաստան» ֆոտոմրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները

Հայտնի են Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Իմ Հայաստան» ֆոտոմրցույթի հաղթողները։ Նշենք, որ ֆոտոմրցույթին 193 մասնակից ներկայացրել է երեքական լուսանկար, որոնցից ժյուրին ընտրել է 20-ը, այնուհետև լավագույն 3 լուսանկարները։ Ցուցադրությունը տեղի է ունեցել…

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի շարք նշանակումներ է կատարել: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։ - Արամ Մելքոնյանը նշանակվել վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության պետ, - Ծովինար Համբարձումյանը նշանակվել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ, - Մարի Կարապետյանը…

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է դեկորատիվ լողավազաններում չլողալ

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է դեկորատիվ լողավազաններում չլողալ

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է դեկորատիվ լողավազաններում չլողալ, կենդանիների չլողացնել. դրանք նախատեսված չեն լողալու համար, չեն վարակազերծվում, իսկ դա նշանակում է, որ կարող են բազմաթիվ վտանգավոր բակտերիաներ պարունակել: Այդուհանդերձ, շոգ եղանակին ջրային այդ կառույցներում հատկապես երեխաների…

Մալիշկայի գյուղապետը մեծ գումարներ է յուրացրել

Մալիշկայի գյուղապետը մեծ գումարներ է յուրացրել

Հունիսի 26-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մալիշկա համայնքի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից…

Սամվել Շահմուրադյանի անվան դպրոցում չարաշահումների դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Սամվել Շահմուրադյանի անվան դպրոցում չարաշահումների դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ…

Վարչապետը Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետներ է նշանակել

Վարչապետը Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետներ է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխմարզպետներ են նշանակվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից: Նարեկ Բաբայանը և Գոռ Թադևոսյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալներ: Վահան Զարոյանն էլ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի…

Ցեղասպանության թանգարանի տնօրենը մեղադրել է ԿԳ նախարարին և փոխնախարարին իր առանձնասենյակ ներխուժելու մեջ

Ցեղասպանության թանգարանի տնօրենը մեղադրել է ԿԳ նախարարին և փոխնախարարին իր առանձնասենյակ ներխուժելու մեջ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը մեղադրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին թանգարանում իր աշխատասենյակ ներխուժելու մեջ: Այս մասին Դեմոյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: «Երեկ առավոտյան, ժամը 10:30-ի…

ՀՀ նախագահը ստորագրել է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը

ՀՀ նախագահը ստորագրել է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը: Նախագահը ստորագրել է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ…

Երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքի կանխավճարը կկազմի 20%․ Արթուր Ջավադյան

Երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքի կանխավճարը կկազմի 20%․ Արթուր Ջավադյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երիտասարդ ընտանիքների և զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները: «Հավաքվել ենք մի շատ կարևոր թեմա քննարկելու համար: Խոսքը վերաբերում է սոցիալական նշանակության հիփոթեքային…

Ռուսաստանաբնակ բարերարն Արցախին դպրոցական ավտոբուս է նվիրել

Ռուսաստանաբնակ բարերարն Արցախին դպրոցական ավտոբուս է նվիրել

Ռուսաստանաբնակ հայազգի բարերար Սերգեյ Սարկիսովն անձնական նախաձեռնությամբ Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարությանն է նվիրաբերել դպրոցական ավտոբուս (School bus): Այդ մասին հայտարարել է ԱՀ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Բարխուդարյանը, հայտնում է «Արցախպրեսը»: Նա նշել է, որ ավտոբուսը…

Կանանց համար 10 ամենավտանգավոր երկրները

Կանանց համար 10 ամենավտանգավոր երկրները

Thomson Reuters Foundation-ի կողմից՝ 550 փորձագետների շրջանում, աշխարհի տարբեր երկրներում ապրող կանանց կյանքի վերաբերյալ անցկացված հարցումների արդյունքում կազմվել է կանանց համար ամենավտանգավոր երկրների ցանկը։ Ուսումնասիրության ընթացքում գնահատվել են մի շարք պարամետրեր՝ առողջապահություն, ավանդական բարքեր,…

Հրաչյա Բոյաջյանը, Արման Ադամյանն ու Ժորա Ավետիսյանը ստորագրությամբ ազատ են արձակվել

Հրաչյա Բոյաջյանը, Արման Ադամյանն ու Ժորա Ավետիսյանը ստորագրությամբ ազատ են արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 26-ին բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակել Սարի թաղում 2016թ․-ի հուլիսի 19-ին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հրաչյա Բոյաջյանին, Արման Ադամյանին ու Ժորա Ավետիսյանին: Ինչպես տեղեկացրին Հելսինկյան քաղաքացիական…

Բերման է ենթարկվել «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենը

Բերման է ենթարկվել «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենը

2018թ. փետրվարի 2-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենի կողմից նույն ընկերության կոմերցիան տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնության սպառնալիքների ներքո բնակարանը բանկում գրավադրելու դեպքի…

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել․ ցնցումները զգացվել են Արցախում

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել․ ցնցումները զգացվել են Արցախում

Հունիսի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:20-ին. (Գրինվիչի ժամանակով` ժամը 22:20-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.800 և արևելյան երկայնության 48.600 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենքորան քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք),…

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի: Հունիսի 27-30-ը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական…

Instagram-ում տեսազանգի գործառույթ կհայտնվի

Instagram-ում տեսազանգի գործառույթ կհայտնվի

Instagram սոցիալական ցանցը թարմացում է թողարկել, որի շնորհիվ ծրագրում տեսազանգի գործառույթ կհայտնվի: Հավելվածում նաև թեմատիկ ալիքներ և լուսանկարների համար նոր էֆեկտներ կլինեն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Տեսազանգի օգնությամբ հնարավոր կլինի ընկերների հետ շփվել iOS և Android հարթակներում՝ առանց…

Ապօրինի կերպով բնական պաշարների օգտագործման և արդյունահանման հետևանքով ընդերքին 3.2մլն դրամի վնաս է պատճառվել

Ապօրինի կերպով բնական պաշարների օգտագործման և արդյունահանման հետևանքով ընդերքին 3.2մլն դրամի վնաս է պատճառվել

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված…

Եղեգնաձորում մի քանի ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Եղեգնաձորում մի քանի ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 27-ին ժամը 10։00-17:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի՝ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի և Անդրանիկի փողոցների ու նրբանցքների, Երևանյան խճուղու, Միկոյան 3, 5, 9, 10, 11,…