ՀՀ արդարադատութան նախարարությունը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների հայերեն թարգմանությունն այսուհետ ներկայացված կլինի ՀՀ իրավական տեղեկատվական համակարգի՝ www.arlis.am կայքում:

Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների հայերեն թարգմանությունը հասանելի է նաև ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում՝ www.moj.am և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքում։