ԱԱԾ հատուկ «թեժ գծի» կոդը «191»-ն է
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության դիմումը, 2018 թվականի հունիսի 27-ին հրավիրած նիստում կայացրել է որոշում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ արձագանքման «թեժ գիծ» ծառայության կազմակերպման նպատակով «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ին հատուկ ծառայության «191» կոդը տրամադրելու վերաբերյալ։
Այս մասին տեղեկացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ www.psrc.am ինտերնետային կայքում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում