Thomson Reuters Foundation-ի կողմից՝ 550 փորձագետների շրջանում, աշխարհի տարբեր երկրներում ապրող կանանց կյանքի վերաբերյալ անցկացված հարցումների արդյունքում կազմվել է կանանց համար ամենավտանգավոր երկրների ցանկը։

Ուսումնասիրության ընթացքում գնահատվել են մի շարք պարամետրեր՝ առողջապահություն, ավանդական բարքեր, տնտեսական ռեսուրսներ, բռնություն, մարդու վաճառք։

Ցանկի առաջին տեղում Հնդկաստանն է, քանի որ այդ երկրում կանանց դեմ բռնությունները հասել են ռեկորդային բարձր մակարդակի։ Աֆղանստանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Այնտեղ կանայք վերջին 17 տարվա ընթացքում մշտապես վտանգի մեջ են։ 10-րդ տեղում ԱՄՆ-ն է։ ԱՄՆ-ն միակ Արևմտյան երկիրն է այս ցուցակում։ Այն Սիրիայի հետ միասին 3-րդ տեղում է սեռական բռնության մակարդակով։

1․Հնդկաստան

2․Աֆղանստան

3․Սիրիա

4․Սոմալի

5․Սաուդյան Արաբիա

6․Պակիստան

7․Կոնգո

8․Եմեն

9․Նիգերիա

10․ԱՄՆ