Հայտնի են Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Իմ Հայաստան» ֆոտոմրցույթի հաղթողները։

Նշենք, որ ֆոտոմրցույթին 193 մասնակից ներկայացրել է երեքական լուսանկար, որոնցից ժյուրին ընտրել է 20-ը, այնուհետև լավագույն 3 լուսանկարները։ Ցուցադրությունը տեղի է ունեցել հունիսի 25-ին Նոր Արաբկիր զբոսայգում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեսնել լուսանկարները և հիանալ Հայաստանի բնապատկերներով, կարող են այցելել Արցախ 1 հասցեում գտնվող Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական ֆեդերացիա։