2016թ.-ի հուլիսին ՊՊԾ գունդը գրոհած «Սասնա ծռեր» խմբավորումը, որը հայտարարել է կուսակցություն դառնալու մասին, նշել է, որ Ռուսաստանի Դաշնության սահմանապահները պետք է փոխարինվեն ՀՀ սահմանապահներով և, որ պետք է դադարեցվի ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում, հայտնում է Aysor.am-ը:

Խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ պետք է ազգայնացնել ռուսական պետական կամ պետականամերձ կապիտալին հանձված ռազմավարական օբյեկտները, ազգային վերահսկողություն ստանձնել դրանց նկատմամբ, դուրս գալ այլ պետությունների, ռուսաստանագերակա արտաքին հարաբերությունների ձևաչափից: