
Արխիվ - 23 Օգոստոս 2018


Ուշադրություն Երևանի բոլոր բնակիչներին. Ճանապարհային ոստիկանություն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում առկա հետիոտնային լուսացույցների հետ միասին 2018թ. օգոստոսի 24-ից կգործարկվեն նաև ձայնաազդանշանային սարքեր,…

Աշխարհի հրաձգության առաջնությունում Հայաստանը կունենա 10 մասնակից
Հայաստանի հրաձգության հավաքականը մոտ օրերս մեկնարկող աշխարհի առաջնությանը կմասնակցի 10 մարզիկով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: Առաջնությանը կմասնակցեն՝ Լիլիթ Մկրտչյանը (վազող թիրախ, մեծահասակներ), Հովհաննես Մարգարյանը (վազող թիրախ,…

Կապանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 21-ին
Կառավարությունը հավանություն տվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշմանը: Կապանում համայնքի ղեկավարի ընտրությունները կանցկացվեն 2018թ-ի հոկտեմբերի 21-ին: Գործադիրի որոշմամբ, դրանց անցկացման համար ՀՀ 2018թ.-ի պետական բյուջեով նախատեսված կառավարության…

Ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքի խախտումը կհամարվի հանցագործություն. Դանիել Իոաննիսյան
Այսօր տեղի ունեցած ընտրական տեղամասերում կարգուկանոնի, օրինականության մթնոլորտի ձևավորմանը նվիրված քննարկման ժամանակ ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտնեց. «Ընտրակաշառքի հետ կապված՝ ավելի ընդլայնվել է այն գործողությունների…

Մովսես-Չորաթան-Նորաշեն և Բերդ-Այգեձոր-Չինարի ճանապարհների վերականգնման աշխատանքները կավարտվեն մինչև տարվա վերջ
Տավուշի մարզի Հ36- Մովսես-Չորաթան-Նորաշեն (5,587 կմ) և Հ64- Բերդ-Այգեձոր-Չինարի (4,54 կմ) ճանապարհահատվածները վերանորոգվում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի…

Օգոստոսի 28-ին ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի
2018թ.-ի օգոստոսի 28-ին ժամը 11:00-ին կառավարության առաջարկով կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում ընդգրկված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ…

«Հայոց արծիվները» կուսակցություն է դարձել
«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել է որպես կուսակցություն: Այն վերանվանվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»: Կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը Թավշյա հեղափոխությունից հետո հրաժարվել…

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սկսել է ներել ֆիզիկական անձանց՝ 2018թ-ի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված վարկերի տույժերը
Օգոստոսի 1-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սկսել է ներել ֆիզիկական անձանց` 2018թ.-ի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված վարկերի տույժերը։ Մոտ 10 օրվա ընթացքում բանկը ներել է 433 վարկային պարտավորության` ավելի քան 188 մլն ՀՀ դրամի տույժ-տուգանք: Ներկայումս ակնկալվում է տուժանքների ներման ծավալի կտրուկ…

ՄԻՊ. 2008թ.-ի մարտի 1-ի առավոտյան ոստիկանները վահաններով և մահակներով հարձակում գործեցին խաղաղ ցուցարարների վրա (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ 2008թ.-ի փետրվարին նախագահական ընտրություններին հաջորդած ընդդիմության հավաքները խաղաղ էին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Մեր բնութագրմամբ, 2008թ.-ի մարտի 1-ի առավոտյան պաշտպանողական հանդերձանքով, վահաններով և մահակներով…

Ալեքսանյանների ընկերություններում գրանցված աշխատողների թիվը հեղափոխությունից հետո կտրուկ աճել է
ԱԺ պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության նախկին անդամ Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ առնչվող ընկերություններում գրանցված աշխատողների թիվը Թավշյա հեղափոխությունից հետո աճել է 1701 հոգով: Մասնավորապես, «Երևանի Սիթի» սուպերմերկետների ցանցը տնօրինող «Ալեքս Հոլդինգ»…

Ռոբերտ Քոչարյանին Երևանում գրասենյակով ու գույքով ապահովելու որոշումը 5 տարով երկարաձգվել է
Կառավարությունը ևս 5 տարով երկարաձգելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երևանում գրասենյակով ու գույքով ապահովելու՝ 2008թ.-ի մայիսի 22-ի որոշման ժամկետը: Այս նախագիծն կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր՝ չզեկուցվող հարցերի թվում: Որոշման նախագծում մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով…

Հայաստանում կապույտ հազի աշխուժացում կա
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ Հայաստանում այս տարի դիտվում է կապույտ հազով հիվանդացության բարձրացում: Նախարարությունը նշում է, որ կապույտ հազին բնորոշ է 3-4 տարին մեկ պարբերական աշխուժացումը: Վերջին պարբերական բարձրացումը գրանցվել է 2013-2014թթ.ին: «Հիվանդացության պարբերական ակտիվացումը…

Ոստիկանության զորքերն այսօրվանից հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահություն կիրականացնեն (տեսանյութ)
Ոստիկանության զորքերն այսօրվանից հայ-ադրբեջանական սահմանին կիրականացնեն մարտական հերթապահություն՝ փոխարինելով ժամկետային զինծառայողներին: Այդ մասին ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մասնակցում էր ծառայողների՝ մարտական հերթապահության ճանապարհելու հանդիսավոր արարողությանը։ «Ոստիկանության…

Կուսակցություն ստեղծող «Սասնա ծռերը» առաջարկում են արգելել ՌԴ հեռուստաալիքները ՀՀ-ում
2016թ.-ի հուլիսին ՊՊԾ գունդը գրոհած «Սասնա ծռեր» խմբավորումը, որը հայտարարել է կուսակցություն դառնալու մասին, նշել է, որ Ռուսաստանի Դաշնության սահմանապահները պետք է փոխարինվեն ՀՀ սահմանապահներով և, որ պետք է դադարեցվի ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում, հայտնում է Aysor.am-ը:…

Որոշ գետերի վրա կարգելվի ՀԷԿ-երի կառուցումը
Կառավարության օգոստոսոի 23-ի նիստում հաստատվել է Ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը, որով նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երի համար սահմանվում են որոշակի չափորոշիչներ: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ սահմանվել է այն գետերի ցանկը, որտեղ արգելվելու է փոքր ՀԷԿ-երի կառուցումը:…

Մեղրաշատի ղեկավարը մեղադրվում է 2,6 մլն դրամի աշնանացան ցորենի սերմացու յուրացնելու մեջ
ՀՀ քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել Մեղրաշատ համայնքի վարչական շրջանի ղեկավարին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների համար,հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը: 1996թ.-ի առ այսօր համայնքի ղեկավար Վ.Սաղաթելյանը…

Սեպտեմբերի 1-ից սոցփաթեթից օգտվելու համար ID քարտը պարտադիր կդառնա
Սոցիալական փաթեթի շահառուների համար նույնականացման քարտեր ունենալու պահանջը կգործի 2018թ.-ի սեպտեմբերի 1-ից: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 12-ի նիստում: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 2017թ.-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ սոցփաթեթի բոլոր…

Եկամտահարկը նվազելու է. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, ինչը ենթադրում է հարկային դաշտի պարզեցում և եկամտահարկի նվազում: «Մենք այս պահին քննարկում ենք Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու…

Օգոստոսի 21-ի դրությամբ արտահանվել է 121 295 տոննա պտուղ-բանջարեղեն
Օգոստոսի 21-ի դրությամբ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն արդեն գերազանցել են 2017 թվականի տարեկան ցուցանիշը, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 2018 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել…
Ամենա

Ալեքսանյանների ընկերություններում գրանցված աշխատողների թիվը հեղափոխությունից հետո կտրուկ աճել է

Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա

Ուշադրություն Երևանի բոլոր բնակիչներին. Ճանապարհային ոստիկանություն

«Ինժեներական քաղաք»-ում կստեղծվի 2000 նոր աշխատատեղ

Ռոբերտ Քոչարյանին Երևանում գրասենյակով ու գույքով ապահովելու որոշումը 5 տարով երկարաձգվել է

Սեպտեմբերի 1-ից սոցփաթեթից օգտվելու համար ID քարտը պարտադիր կդառնա

Թագավորական ընտանիքը Հայաստանում է անցկացնում իր հանգիստը
