Կառավարությունը ևս 5 տարով երկարաձգելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երևանում գրասենյակով ու գույքով ապահովելու՝ 2008թ.-ի մայիսի 22-ի որոշման ժամկետը: Այս նախագիծն կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր՝ չզեկուցվող հարցերի թվում:

Որոշման նախագծում մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

Որոշման նախագծով՝ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքում «10 տարի ժամկետով» գրասենյակով ու գույքով ապահովելու բառերը փոխարինվում են «15 տարի ժամկետով» բառերով»: