«Ժամանակ» թերթը գրում է.

«Չնայած Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հրապարակային վստահեցնում է, որ ինքը հորդորել է Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանին հրաժարական ներկայացնել, սակայն մարզպետը հանդիսանում է Գևորգյանի իրական հենարանը, և նրանց հարաբերությունները շատ ջերմ են:

Արտակ Գևորգյանը 14 տարի ղեկավարել է Մարալիկ համայնքը, և համայնքի բնակիչները վստահեցնում են, որ նա զբաղված է եղել թալանով: Բավարար է միայն մարզպետը հրահանգի իր ենթակայության տակ գտնվող կառույցներին ուսումնասիրություն սկսել Մարալիկի քաղաքապետարանում և տասնյակ ու հարյուրավոր միլիոնների ֆինանսական չարաշահումների դեպքեր կհայտնաբերվեն, որը բավարար կլինի ոչ թե հրաժարականի, այլ քրեական հետապնդման համար: Բայց մարզպետը դրա փոխարեն փիլիսոփայում է վստահության հանրաքվեի և ժողովուրդ-իշխանություն հարաբերությունների ու փոխվստահության մթնոլորտի շուրջ»: