Արխիվ - 02 Հոկտեմբեր 2018

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Արմեն Սարգսյանին չստորագրել ԱԺ-ի ընդունած օրենքը և դիմել Սահմանադրական դատարան

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Արմեն Սարգսյանին չստորագրել ԱԺ-ի ընդունած օրենքը և դիմել Սահմանադրական դատարան

Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել այսօր ընդունված ԱԺ կանոնակարգում փոփոխությունները և լրացումներ կատարելու մասին օրենքը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով:…

Ցուցարարներն ԱԺ այգում են

Ցուցարարներն ԱԺ այգում են

Բաղրամյան պողոտայում ցույց անող Փաշինյանի աջակիցները կարողացան մուտք գործել ԱԺ այգի։ Ցուցարարնեը մտան այգի Դեմիրճյան փողոցի կողմից՝ երբ դարպասները բացվեցին վարչապետ Փաշինյանին շենք թողնելու համար։ Ցուցարարները շենք մուտք չեն գործում։ Ավելի վաղ վարչապետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գնում…

ՀՀ վարչապետը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը

ՀՀ վարչապետը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը: Հիշեցնենք, որ 94 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այս բոթը հայտնվել է Reuters-ի, France-Presse-ի, Le Mond-ի և այլ լրատվամիջոցների առաջին էջերին: Նա մահացել է լոգարանում՝…

2018թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ Նիկոլ Փաշինյան

2018թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ Նիկոլ Փաշինյան

Այս տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք պետք է արձանագրենք, որ վերջին զարգացումներից հետո 2018թ.-ի դեկտեմբերին ՀՀ-ում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական…

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա «Ֆլեյտայի արքա» Էմանուել Պայուի համերգը

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա «Ֆլեյտայի արքա» Էմանուել Պայուի համերգը

«Ֆլեյտայի արքա» Էմանուել Պայուն առաջին անգամ Հայաստանում կկատարի Արամ Խաչատրյան։ Աշխարհի ամենատիտղոսակիր ֆրասիացի ֆլեյտահարը Երևանյան 12-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 3-ին հանդես կգա բացառիկ համերգով: Համերգի ծրագիրը նույնպես եզակի է. Էմանուել Պայուն ՀԱՖՆ-ի հետ կներկայացնի…

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից գնահատվել են երեխաներին ուղղված հանրային ծախսերը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից գնահատվել են երեխաներին ուղղված հանրային ծախսերը

Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեց Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման արդյունքները, ըստ որի երեխաներին ուղղված հանրային ծախսերը նվազել են թե՛ ընդհանուր ծախսերի և թե՛ սոցիալական ծախսերի համեմատ: Թեև 2012թ-ից ի վեր արձանագրվել է ընդհանուր հանրային ծախսերի աճ, դրանք երեխաներին համամասնորեն…

Կապանում սպասվում են համայնքապետի արտահերթ ընտրություններ

Կապանում սպասվում են համայնքապետի արտահերթ ընտրություններ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի համաձայն՝ հոկտեմբերի 21-ին Կապանում սպասվող համայնքապետի արտահերթ ընտրություններին ինքնառաջադրվել է 4 թեկնածու, որոնցից 3 անկուսակցական են, իսկ մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Թեկնածուներն են՝ - Սյունիքի մարզպետի տեղակալ, ՔՊ-ական…

Նոր նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2018․ Կամուրջներ» թեմային

Նոր նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2018․ Կամուրջներ» թեմային

«Հայփոստ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2018թ-ի հոկտեմբերի 2-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնի շենքում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2018. Կամուրջներ» թեմային: Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային…

Դաշնակցությունը չի համաձայնի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Դաշնակցությունը չի համաձայնի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունը դեռևս վարչապետի աշխատակազմից չի ստացել հրավեր՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների բանակցությունների թեմայով, սակայն ՀՅԴ-ն պատրաստ է բանակցությունների: Այս մասին խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը.…

Մինչև տարվա վերջ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում է նախատեսվում

Մինչև տարվա վերջ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում է նախատեսվում

Մինչև տարվա վերջ նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ «Մինչև տարվա վերջ, ամենայն հավանականությամբ, կկայանա արտաքին գործերի նախարարների հանդիպում», - հոկտեմբերի 2-ին կայացած ճեպազրույցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի…

Երևանում կանցկացվի լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին նվիրված հուշ-երեկո

Երևանում կանցկացվի լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին նվիրված հուշ-երեկո

Ֆրանսահայ նշանավոր երգիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ տարբեր երկրների հեռուստաալիքներ փոխում են իրենց ծրագրերը, տարբեր երկրներում կազմակերպվում են հիշատակի արարողություններ։ Աշխարհահռչակ երգչին նվիրված միջոցառում է կազմակերպվելու…

Ստեղծվել է գազի գնագոյացման ուսումնասիրության հետ կապված աշխատանքային խումբ

Ստեղծվել է գազի գնագոյացման ուսումնասիրության հետ կապված աշխատանքային խումբ

Այսօր խորհրդարանում՝ գազի և էլեկտրաէներգիայի գնի հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Շուշան Սարդարյանը ասաց․ «Սեպտեմբերի 20-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ-ում բնական գազի գնագոյացման վրա ազդեցություն ունեցող գործոնների…

Շիրակի մարզում գտնվող Ջրաձորի և Ամասիայի ջրանցքներն օտարվել են շուկայական արժեքից 10 անգամ պակաս գնով

Շիրակի մարզում գտնվող Ջրաձորի և Ամասիայի ջրանցքներն օտարվել են շուկայական արժեքից 10 անգամ պակաս գնով

Շիրակի մարզում գտնվող Ջրաձորի և Ամասիայի ջրանցքներն օտարվել են շուկայական արժեքից 10 անգամ պակաս գնով: Պարզվել է, որ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել: Հայտնում է ՊանԱրմենիան-ը։ «Անի» ԲԲ ընկերությանն ընդամենը 22.695.306 դրամով օտարվել…

Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովի լուծարումը կանխող նախագիծ է փորձում անցկացնել

Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովի լուծարումը կանխող նախագիծ է փորձում անցկացնել

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հարությունյանը խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող նախագիծ են մշակել: Այն հոկտեմբերի 2-ին քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Նախագծի համաձայն՝ եթե…

5 ամսում մոտ 68.4 մլրդ դրամի կոռուպցիոն հանցանք է հայտնաբերվել

5 ամսում մոտ 68.4 մլրդ դրամի կոռուպցիոն հանցանք է հայտնաբերվել

2018 թվականի մայիս 8-ից մինչև սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հարուցվել են քրեական գործեր՝ ընդհանուր դրամական արտահայտությամբ մոտ 68.4 մլրդ դրամի չափով, որոնք կրել են պաշտոնեական դիրքի չարաշահման, յուրացման, ապօրինի հարստացման, կաշառքի և կոռուպցիոն բնույթ ունեցող…

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Արդարադատության ակադեմիայի և Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի միջև

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Արդարադատության ակադեմիայի և Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի միջև

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Երևանում է Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի պատվիրակությունը՝ ռեկտոր Միկոլա Օնիշչուկի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Գիտահետազոտական աշխատանքի գծով պրոռեկտոր Նատալյա Շուկլինան, Դատավորների հոգեբանական…

Արդարադատության ակադեմիայում ընթանում է քննիչների վերապատրաստում

Արդարադատության ակադեմիայում ընթանում է քննիչների վերապատրաստում

Շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի քննիչների 2018թ-ի վերապատրաստումը: Այս շաբաթ Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում անցնող քննիչների խմբում ընդգրկված է 24 քննիչ: Վերապատրաստումն իրականացվում է ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի հիման վրա:…

ՀՀ քննչական կոմիտեում ավարտական դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ ստացան Արդարադատության ակադեմիայի 2018թ-ի ունկնդիր-շրջանավարտները

ՀՀ քննչական կոմիտեում ավարտական դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ ստացան Արդարադատության ակադեմիայի 2018թ-ի ունկնդիր-շրջանավարտները

Սեպտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեում ավարտական դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ ստացան Արդարադատության ակադեմիայի 2018թ-ի ունկնդիր-շրջանավարտները՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 21 անձինք: Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ…

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում փակվելու են Երևանի մի քանի փողոցներ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում փակվելու են Երևանի մի քանի փողոցներ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 2-ին, ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 3-ը, ժամը 1:30 /2 ժամով/ արգելվելու է երթևեկությունը Երևանի Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում: - Ազատության պողոտան՝ Ազատության պողատա Բաբայան փողոց…

Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչները փակել են ճանապարհը

Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչները փակել են ճանապարհը

Այսօր Կոտայքի մարզի Արամուս գյուղի 1 տասնյակից ավելի բնակիչներ արդեն 2 ժամից ավելի է՝ փակել են Մայակովսկի գյուղից դեպի Արամուս գյուղ տանող ճանապարհը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Գյուղացիներն իրենց այդ քայլը պատճառաբանում են. «Ժողովուրդը չի սխալվում, երբ ասում է՝ եթե դանակը ոսկորին է…

Ազատամուտի բնակիչները փակել են Իջևան-Բերդ ավտոճանապարհը՝ պահանջելով գյուղապետի հրաժարականը

Ազատամուտի բնակիչները փակել են Իջևան-Բերդ ավտոճանապարհը՝ պահանջելով գյուղապետի հրաժարականը

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում մի քանի օր է` ինչ բողոքի ակցիաներ են ընթանում գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով: Համայնքի բնակիչները փակել են Իջևան-Բերդ ավտոճանապարհը: Հայտնում է tert.am-ը։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ արդեն 10 տարի է՝ նրանք ապրում են վախի ու սարսափի մթնոլորտում:…

Դավիթ Թորոսյանը ոսկե մեդալ է նվաճել թաեքվոնդոյի միջազգային մրցաշարում

Դավիթ Թորոսյանը ոսկե մեդալ է նվաճել թաեքվոնդոյի միջազգային մրցաշարում

Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սան, Սոչիում ընթացող «Սև ծովի Գավաթ-2018» միջազգային մրցաշարի վերջին օրը թաեքվանդոյի Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Թորոսյանը ոսկե մեդալ է նվաճել։ Դավթի մարզիչը նրա հայրն է` Խաչիկ Թորոսյանը, ում շնորհիվ թաեքվոնդո մարզաձևը Սևան քաղաքում դարձել է պահանջված:…

Շառլ Ազնավուրը կհուղարկավորվի 12-րդ դարի վանքում

Շառլ Ազնավուրը կհուղարկավորվի 12-րդ դարի վանքում

Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը հուղարկավորվելու է Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր-լ'Ամորի կոմմունայում։ Դա է եղել նրա վերջին կամքը։ Այդ համայնքում է տեղակայված երգչի տներից մեկը, որտեղ նա հաճախ էր ժամանակ անցկացնում իր ընտանիքի հետ: «Իմ հողը՝ ֆրանսիական հողն է։ Իմ Մոնֆոր-լ'Ամորի…

Ի հիշատակ Ազնավուրի «Ավրորա» նախաձեռնությունը ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի

Ի հիշատակ Ազնավուրի «Ավրորա» նախաձեռնությունը ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի

Ի հիշատակ Շառլ Ազնավուրի «Ավրորա» նախաձեռնությունը ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի՝ որպես Երախտագիտության կրթաթոշակ: Այդ մասին ասվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմանդիրներ Նուբար Աֆեյանի, Վարդան Գրեգորյանի, Ռուբեն Վարդանյանի հայտարարության մեջ: Շառլ Ազնավուրի…

Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել

Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել

Ինդոնեզիայի ափերի մոտ կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: 5.9 մագնիտուդ ուժգնությամբ հերթական երկրաշարժը գրանցվել է Նգգոնգի քաղաքից 37 կմ հարավ: Երկրաշարժի օջախը գտնվել է 10.6 կմ խորության վրա: Զոհերի, տուժածների կամ ավերածությունների մասին առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդվել: Ցունամիի վտանգ չկա: Հիշեցնենք,…

Արտահերթ ընտրություններին կողմ ԲՀԿ-ականները օրերս փոխել են դիրքորոշումը

Արտահերթ ընտրություններին կողմ ԲՀԿ-ականները օրերս փոխել են դիրքորոշումը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմայով Ազգային ժողովի խմբակցությունների հետ սկսել է քննարկումները: Առաջինը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Ընդ որում, այդ հանդիպումը…

Արտակ Զեյնալյանը հրաժարական է տալու

Արտակ Զեյնալյանը հրաժարական է տալու

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել։ Որոշումը կայացվել է «Հանրապետություն» կուսակցությունում, որի ներկայացուցիչն է նա։ Ավելի ճիշտ՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է Զեյնալյանի հետ քննարկել իրավիճակը՝…

Բացահայտվել են նախկին նախարար Արմեն Աշոտյանի իրականացրած բազմաթիվ ապօրինություններ

Բացահայտվել են նախկին նախարար Արմեն Աշոտյանի իրականացրած բազմաթիվ ապօրինություններ

«Ժամանակ» թերթը գրում է. «Բժշկական համալսարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են կառավարման խորհրդի նախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի իրականացրած բազմաթիվ ապօրինություններ: Պարզվել է, որ Աշոտյանի հրահանգով բուհում որպես դասախոս…

Մարալիկի համայնքապետը 14 տարի զբաղված է եղել թալանով

Մարալիկի համայնքապետը 14 տարի զբաղված է եղել թալանով

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հրապարակային վստահեցնում է, որ ինքը հորդորել է Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանին հրաժարական ներկայացնել, սակայն մարզպետը հանդիսանում է Գևորգյանի իրական հենարանը, և նրանց հարաբերությունները շատ ջերմ են: Արտակ Գևորգյանը…

Բարգավաճ Հայաստան կուսակցությունում խուսափում են նոր խայտառակություններից

Բարգավաճ Հայաստան կուսակցությունում խուսափում են նոր խայտառակություններից

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ում խուճապային տրամադրություններ են: ԲՀԿ-ականները հասկանում են, որ առանց ընտրակաշառքի իրենք այլևս հաջողության ոչ մի հնարավորություն չունեն: ԲՀԿ-ն նախապես որոշել էր, որ Արմավիրի քաղաքապետի պաշտոնում պետք է առաջադրի…

«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը աշխատողներին ազատման ծանուցագրեր է բաժանել

«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը աշխատողներին ազատման ծանուցագրեր է բաժանել

«Հրապարակ» թերթը գրում է. ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը, չսպասելով տնօրենի համար մրցույթի ավարտին, արդեն իսկ հիվանդանոցի բոլոր աշխատողներին աշխատանքից ազատման ծանուցագրեր է բաժանել՝ թվով 1600 աշխատողի։ Մեր հարցին ի պատասխան՝…

Հանրապետական գյուղապետերն ու խայտառակ չարաշահումները

Հանրապետական գյուղապետերն ու խայտառակ չարաշահումները

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր դժվար է գտնել որևէ պետական կառույց, որտեղ անկացված ստուգումների արդյունքում չբացահայտվեն ՀՀԿ իշխանության օրոք իրականացված չարաշահումների, կոռուպցիոն զանազան մեխանիզմների հսկա շարան: Օրինակ` Կոտայքի մարզի Քասախ համայնքում անցկացված ստուգումների արդյունքում…

Երևանում այսօր երկար ժամանակ լույս չի լինելու

Երևանում այսօր երկար ժամանակ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Մելիքյան փ. 13-17 շենքերը, Թբիլիսյան խճ. 26/5 շենքը…

Սեյրան Սարոյանը ընտանիքով հեռացել է Հայաստանից

Սեյրան Սարոյանը ընտանիքով հեռացել է Հայաստանից

«Իրավունք» թերթը գրում է. «Էջմիածնում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ընտանիքով հանդերձ փակել է տան դռներն ու հեռացել: Թե ուր և ինչ նպատակով, դժվար է ասել, սակայն խոսակցություններ կան, որ գեներալը ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ,…