Բաղրամյան պողոտայում ցույց անող Փաշինյանի աջակիցները կարողացան մուտք գործել ԱԺ այգի։

Ցուցարարնեը մտան այգի Դեմիրճյան փողոցի կողմից՝ երբ դարպասները բացվեցին վարչապետ Փաշինյանին շենք թողնելու համար։

Ցուցարարները շենք մուտք չեն գործում։

Ավելի վաղ վարչապետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գնում է ԱԺ՝ բանակցելու այնտեղ գտնվող պատգամավորների հետ։

Հանրահավաքին նա հայտարարել է, որ ՀՅԴ ու ԾԴ նախարարների աշխատանքի ազատումից հետո հրաժարական կտա, ԱԺ-ն 2 անգամ չի ընտրի նոր վարչապետ ու կցրվի։ Այդ ընթացքում նա մնալու է վարչապետի պաշտոնակատար ու կվերընտրվի՝ մանդատ ստանալու դեպքում, նշել է նա։

Ընտրություններն, իր բնորոշմամբ, պիտի կայանան նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

ԱԺ-ն շրջափակված է վարչապետի կողմնակիցների կողմից ԱԺ կողմից աղմկահարույց «հակահեղափոխական» օրենքն ընդունելուց հետո։