Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում մի քանի օր է` ինչ բողոքի ակցիաներ են ընթանում գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով: Համայնքի բնակիչները փակել են Իջևան-Բերդ ավտոճանապարհը: Հայտնում է tert.am-ը։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ արդեն 10 տարի է՝ նրանք ապրում են վախի ու սարսափի մթնոլորտում:

«Չարաշահումներ, կեղծիքներ է կատարել, ուրիշի անուններով սոցիալական աջակցություն է ձևակերպել, բայց հասցեատերերը չեն ստացել, վախի մթնոլորտ է գյուղում ստեղծել», - պատմում են գյուղացիները:

Նրանց մեծ մասը նաև երեկվանից իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում:

Հիշեցնենք, որ համայնքի բնակիչները երեկ հանդիպել են Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի հետ, հանդիպմանը ներկա է եղել համայնքի ղեկավարը, ով նշել է, որ իր հասցեին հնչող մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում: Մարզպետն առաջարկել է հարցը լուծել տեղական հանրաքվեի միջոցով: