Մինչև տարվա վերջ նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

«Մինչև տարվա վերջ, ամենայն հավանականությամբ, կկայանա արտաքին գործերի նախարարների հանդիպում», - հոկտեմբերի 2-ին կայացած ճեպազրույցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։