Ինդոնեզիայի ափերի մոտ կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: 5.9 մագնիտուդ ուժգնությամբ հերթական երկրաշարժը գրանցվել է Նգգոնգի քաղաքից 37 կմ հարավ:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10.6 կմ խորության վրա: Զոհերի, տուժածների կամ ավերածությունների մասին առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդվել: Ցունամիի վտանգ չկա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ սեպտեմբերի 28-ին ինդոնեզական Սուլավեսի կղզում գրանցվել է 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել է հզոր ցունամին: Վերջին տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1200-ը: