Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սան, Սոչիում ընթացող «Սև ծովի Գավաթ-2018» միջազգային մրցաշարի վերջին օրը թաեքվանդոյի Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Թորոսյանը ոսկե մեդալ է նվաճել։

Դավթի մարզիչը նրա հայրն է` Խաչիկ Թորոսյանը, ում շնորհիվ թաեքվոնդո մարզաձևը Սևան քաղաքում դարձել է պահանջված:

Հայաստանի հավաքականը, մարզիչ Սամսոն Գրիգորյանի ղեկավարությամբ, նվաճելով 4 ոսկե և 4 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկով գրավել է 3-րդ տեղը: Սևան քաղաքի բնակչությունը, համայնքապետարանը անհամբեր սպասում են չեմպիոնի վերադարձին: