ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասել է․

«Չի կարելի սպառնալիքներով ու ճնշումներով միջամտել ԱԺ աշխատանքներին, անկախ նրանից, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին քանի մարդ է կանգնած, քանի որ սրանով մենք բռնաբարում ենք Սահմանադրությունը: Ինձ համար ռեալ չէ մայիսից շուտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը, բայց ամեն ինչ այսօր գտնվում է վարչապետի դաշտում, և եթե նա հրաժարական է տալիս, գնում են համապատասխան զարգացումներ», - ասել է նա:

Շարմազանովը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել էր, որ պետք է ժամանակ անցնի, որ քաղաքական ուժերը պատրաստվեն ընտրությունների, իսկ երեկ ասում էր, որ պետք է ընտրությունները լինեն դեկտեմբերին: