Տեղեկություններ կան, որ արտախորհրդարանական ուժերի հետ կոնսոլիդացիայի մտադրություն ունեցող Գագիկ Ծառուկյանի թիմում հակված են «Սասնա ծռերի» հետ համատեղ մասնակցել ընտրություններին։

Դեռ չգրանցված կուսակցությունը հանրության շրջանում որոշակի վարկանիշ ունի և արտախորհրդարանական ուժերից ավելի բարվոք վիճակում է։

Հարցին, հնարավոր են համարում իրենց և ԲՀԿ-ի համատեղ մասնակցությունն ընտրություններին, «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանը կտրուկ հերքեց․

«Բացառվում է, որովհետև մեր գաղափարախոսություններով, նախկին իրողությունների վերաբերյալ գնահատականով, Հայաստանի զարգացման տեսլականով ոչ մի ընդհանուր հատման կետ չունենք։