Արխիվ - 19 Հոկտեմբեր 2018
Ալավերդու պղնձաձուլականի աշխատողները փակել են դեպի Վրաստան մայրուղին
Ալավերդու ավելի քան 500 աշխատող ունեցող պղնձաձուլական գործարանը հոկտեմբերի 19-ին դադարեցրել է աշխատանքը։ Գործարանի աշխատակիցներն արդեն ծանուցում են ստացել աշխատանքից ազատվելու մասին, որից հետո փակել են դեպի Վրաստան տանող մայրուղին՝ ի նշան բողոքի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Վալլեքս»…
Վիգեն Սարգսյանը՝ ընտրական օրենսգրքի քննարկումների մասին․ «Ցավով եմ արձանագրում, որ կառավարական հանձնաժողովը, որ ստեղծվել էր նախագիծը մշակելու համար, ինտենսիվ չաշխատեց»
Ավելի քան մեկ ժամ տևած ՀՀԿ խմբակցության պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների հանդիպումը՝ ընտրական օրենսգրքի քննարկումների թեմայով, ավարտվեց: Տեղեկացնենք, որ հանդիպմանը ներկա էին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահն…
Վահրամ Բաղդասարյանը «ճիշտ է համարում», որ ՀՀԿ-ն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին (տեսանյութ)
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «ճիշտ է» համարում Հանրապետական կուսակցության մասնակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ «Ինձ թվում է, որ ճիշտը մասնակցությունն է, և դրա համար պետք են լուրջ մոտեցումներ, լուրջ ռեսուրսների գնահատականը տանք։ Չեմ ցանկանում…
Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի դատախազություն է ստացվել ՀՀ մշակույթի նախարարի գրությունը Երևանի Արամի փողոցի հուշարձան-շենքին կից տարածքում առանց լիազորված մարմնի համաձայնության իրականացված հողային աշխատանքների հետևանքով հուշարձան-շենքի կայունությունը վնասելու վերաբերյալ: Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ…
«Մենք մեր ցուցակը քննակելու ենք ոչ միայն գործադիր մարմնի կազմով, այլ բոլորով՝ խորհրդով, տարածքային կառույցներով»․ Էդուարդ Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս որոշում չունի դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության մասին: Այս մասին լրագրողի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Փոխանցում է «Հետք»-ը։ Երեկ երեկոյան ՀՀԿ-ն գործադիր մարմնի…
«Շատ մեծ, շատ մարդասիրական համաներում է լինելու»․ Արտակ Զեյնալյան
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վերահաստատել է իր հայտարարությունը, որ Հայաստանում առաջիկայում հայտարարվող համաներումը աննախադեպ մեծ է լինելու։ «Սա համաներում է, սա մարդասիրական ակցիա է, որն իրականացվելու է այս իրադարձությունների լույսի ներքո։ Կառավարությունը հանրության…
«Ամուլսարի հարցում չունենք ապացույց, որպեսզի հայտարարենք բնապահպանական աղետի մասին». Տիգրան Ավինյան
Ամուլսարի հարցում չունենք ապացույց, որպեսզի հայտարարենք բնապահպանական աղետի մասին: Այս մասին օրերս հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հաղորդում է Econews.am-ը: Ավինյանը մասնավորապես, նշել է. «Այս պահին հանքարդյունաբերության ռազմավարություն է մշակվում: Ես կարծում եմ, որ մենք ոլորտում և օրենսդրության…
ՀԴԲ նախկին գործակալը 4 տարով ազատազրկվել է լրատվամիջոցներին գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար
Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին գործակալը, որը լրատվամիջոցներին գաղտնի տեղեկություններ է փոխանցել հակաահաբեկչական գործողությունների անցկացման ժամանակ ռասայական խտրականության հնարավորության մասին, դատապարտվել է 4 տարվա բանտարկության, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Մինեսոթայի դատարանը…
Ռուսաստանը Սիրիա է մատակարարել Ս-300ՊՄ-2-ի երեք դիվիզիոն
Ռուսաստանը Սիրիա է մատակարարել Ս-300ՊՄ-2-ի երեք դիվիզիոն, որոնք դասական «երեք հարյուրակից» տարբերվում են ավելի ժամանակակից բազմագործառնական ռադիոտեղորոշման կայանով, շարժական հրամանատարական կետով, ինչպես նաև կողմնային լուսավորության և կարգավորման (կրակային ռադար) կայանով, հայտնում է «Իզվեստիան»:…
ԱԺ մշտական հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխության նախագծին
ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ հոկտեմբերի 19-ին կայացած նիստին դրական եզրակացություն տվեց օրինագծերի նախագծին, որոնց թվում էր նաև ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Նշենք, որ այդ փաթեթում ընդգրկված…
Պետգնումների մատակարար 13 ընկերություն ենթարկվել է պատասխանատվության
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր՝ հոկտեմբերի 19-ին հրապարակել է պետական գնումների համակարգում ընդգրկված մի շարք կառույցների գնումների ուսումնասիրության արդյունքները: ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ ընդգրկվել են բոլոր այն պետական մարմինները, որոնք իրենց ենթակայության տակ գտնվող…
Էջմիածնի քաղաքապետի թեկնածու՝ Դիաննա Գասպարյանի հայրը քաղաքացուն վիրավորել է, սպառնալով՝ կոտրել ոտքերը
Հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մրցավազքի մեջ ներգրավված երկու թեկնածուի կողմնակիցների վերաբերյալ ձայնագրություններ հրապարակվեցին այսօր։ Մեկը վերաբերում է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու, քաղաքապետի պաշտոնակատր Դիաննա Գասպարյանին։ Վերջինի հայրը՝ Մնացական Գասպարյանը զանգահարում է դստեր հասցեին…
«Իզմիրլյան» հիմնադրամը Մեղրիում մշակութային ժառանգության պահպանման խոշոր ծրագիր կիրականացնի
Մեղրիում նախատեսվում է իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանը միտված խոշոր ծրագիր, որը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը: Այդ մասին հայտարարել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել և…
«Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է»․ Շարմազանովի նամակը Փաշինյանին
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բաց նամակ է տարածել՝ ուղղված կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Ծնունդով Լոռեցի պատգամավորն անթույլատրելի է համարում Ալավերդու պղնձաձուլարանի փակումը։ Նշենք, որ փակման դեմ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում արդեն նախկին աշխատակիցները` փակելով միջպետական…
«Սասնա ծռերը» կմասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին
«Սասնա ծռեր» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հայտարարել է կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանը, հայտնում է Aysor.am-ը։ «Մասնակցության որոշումն արդեն կա, ձևաչափը դեռ պարզ չէ», - նշել է Վարուժան Ավետիսյանը։…
Միքայելյանը՝ քարոզարշավին դպրոցի տնօրենների մասնակցության մասին․ «Սադրանք է, դատախազություն ենք դիմելու»
Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Վահագն Գալստյանը հայտարարություն է տարածել, որտեղ հերքվում է տեղեկությունը, թե իբրև Միքայելյանի օգնականը զանգել է քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և հետաքրքրվել, թե «որքան մարդ է պատրաստ բերել իրենց հանրահավաքին»:…
Նիկոլ Փաշինյանը Կապանում կխոսի «բոլոր համապետական հարցերի մասին»
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի կմասնակցի Կապանում, որտեղ կխոսի «բոլոր համապետական հարցերի մասին»: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Հոկտեմբերի 19-ին Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու եմ ոչ միայն քաղաքապետի ընտրություններին:…
Պեսկովը՝ Պուտինի և այլ ղեկավարների միջև հարաբերությունների մասին. «Ոչ մի քիմիա չի ստիպի նրան անտեսել ՌԴ շահը»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինի և որևէ այլ երկրի առաջնորդի միջև եղած քիմիան չի ստիպի նրան անտեսել երկրի պետական շահերը, հայտնում է ռուսաստանյան Lenta.ru-ն: «Ես չգիտեմ՝ որքան կարող է լինել քիմիան երկրների ղեկավարների միջև, այն դժվար…
Հայաստանը 1 մլն շիշ հայկական նռան գինի կարտահանի Չինաստան
Հոկտեմբերի 18-ին, Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի նախաձեռնությամբ, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն ու Չինաստանի միջազգային ընկերակցության կազմակերպիչ հանձնաժողովի գլխավոր քարտուղար Յոնգ ան Չուն ստորագրել են գործակցության…
Հայտնի են պատվավոր «Օսկարի» դափնեկիրները
Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի պատվավոր «Օսկարի» կազմկոմիտեն հայտարարել է դափնեկիրների անունները։ Պատվավոր «Օսկար» մրցանակին են արժանացել հրապարակախոս Մարվին Լևին, կոմպոզիտոր Լալո Շիֆրին, դերասանուհի Սիսելի Թայսոնը։ 1937թ-ից «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ…
«Լույսը» կարող է ընդդիմադիր դիրքերից հանդես գալ․ «Իրատես»
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ ու հետո այդպես էլ անհասկանալի է՝ ի վերջո ինչ դիրքերից է հանդես գալիս «Լույս» դաշինքը. նրանց պահվածքն ու հայտարարությունները ո՛չ ընդդիմադիրի են, ո՛չ իշխանամետ: Այս փուլում «Լույս»-ականները որոշել են չխոսել, չարտահայտվել, ինչքան հնարավոր…
Պուտին. Սաուդցի լրագրողի պատճառով Ռուսաստանը Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները չի փչացնի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-ն «որոշակի պատասխանատվություն է կրում» սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգի անհետացման համար: Ըստ РИА Новости-ի, Պուտինը նշել է, քանի որ ԱՄՆ հանդիսանում է մի երկիր, որը ապաստան է տրամադրել լրագրողին, նրանք պետք է ապահովեին նրա անվտանգությունը։ Բացի այդ,…
Հայաստան կժամանի Թրամփի Խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին
«Հայաստան կժամանի Թրամփի Խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին։ Ջիուլիանին Թրամփի աջակիցը, ընկերն ու խորհրդականն է: Նաև Թրամփի անձնական իրավաբանը: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա էր Նյու Յորքի քաղաքապետը»,- այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ…
Կարկտապաշտպան ցանցեր արտադրող ընկերության արտադրանքով հետաքրքված են հարևան երկրները
Հայաստանում կարկտապաշտպան ցանցեր արտադրող և տեղադրում իրականացնող «ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերությունը մասնակցում է «EXPO - RUSSIA ARMENIA 2018» խորագրով 8-րդ միջազգային արդունաբերական ցուցահանդեսին: Ցուցահանդեսն իրականացվում է Երևանում հոկտեմբերի 17-19-ը: Ցուցահանդեսի նպատակն է շահագրգիռ…
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում ԱԺ արտահերթ ընտրությունների հարցն է քննարկվել
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը: Նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ մասին հայտնել է կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում: «Նիստին քննարկվել է Հայաստանի…
Armenia360 նախագիծ․ նվեր՝ Երևանի 2800-ամյակին
Երկու տարի առաջ ամերիկահայ ինժեներ-ծրագրավորող Ջո Հանե Հակոբյանը տեսավ Երևանն ու Google-ի քարտեզում պարզելով, որ Հայաստանի մայրաքաղաքի փողոցներում 360 աստիճանով ինտերակտիվ զբոսանքի հնարավորություն չկա, նախաձեռնեց փողոցների լուսանկարահանում։ Հայտնում է hetq.am-ը։ Ստեղծվեց Armenia360 նախագիծը, ձևավորվեց…
Լաթաքիայում նոր թաղամաս է կառուցվում
Սիրիական Լաթաքիա քաղաքում ավարտվում է նոր փոքր թաղամասի կառուցման աշխատաքները, որտեղ 30 բարձրահարկ է լինելու։ Թաղամասի կառուցման աշխատանքները սկսվել էին 4 տարի առաջ։ Պատերազմի ժամանակ շինարարական աշխատանքները չէին դադարեցվել։ 5 շենք արդեն կառուցվել է, ևս 10-ը պատրաստ է 70-90 տոկոսով, մնացածը գտնվում…
Այգու վերակառուցումը կավարտվի գարնանը (տեսանյութ)
Մեծ թափով շարունակվում են Ալ. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու վերակառուցման աշխատանքները: Վերակառուցումն իրականացնում է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: Այգին պատրաստ կլինի գարնանը: Այն պետք է պատրաստ լիներ այս տարվա հոկտեմբերին, սակայն օբյեկտիվ պատճառներով, հետաձգվեց:…
Կերչում զանգվածային սպանության մեջ կասկածվող պատանու ծնողներին կտուգանեն 500 ռուբլով
Ղրիմի Կերչ քաղաքում պոլիտեխնիկական քոլեջում աշակերտների և ուսուցիչների զանգվածային սպանության մեջ կասկածվող Վլադիսլավ Ռոսլյակովի ծնողներին կտուգանեն 500 ռուբլով: Այդ մասին հայտնում է «Իզվեստիան» սեփական աղբյուրների վրա հղումով: Ոստիկանությունն արդեն ձևակերպել է վարչական իրավախախտման մասին…
Նախագիծ. Կոռուպցիայով հարստացածները կազատվեն պատասխանատվությունից՝ վնասը փոխհատուցելու դեպքում
«Վերջ օլիգարխիային» քաղաքացիական նախաձեռնությունը «Քաղաքական համակարգի դեկապիտալիզացիայի մասին» օրենքի նախագիծ է բերել ԱԺ, որով նախատեսվում է քրեական պատասխանատվությունից ազատել կոռուպցիոն կամ սեփանության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների արդյունքում…
ԵՄ-ն կաջակցի ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացմանը
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտնել է, որ ԵՄ-ն, ինչպես նաև Գերմանիան, Շվեդիան ու Միացյալ Թագավորությունն առանձին հայտարարել են ՀՀ-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Դա շատ կարևոր հայտարարություն է:…
Ահաբեկիչներն ականանետերից կրակել են Հալեպի բնակելի թաղամասի ուղղությամբ
Ահաբեկչական խմբավորման գրոհայինները ականանետերից կրակել են սիրիական Հալեպ քաղաքի բնակելի թաղամասի ուղղությամբ։ Խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ։ Ռաշիդին շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորումն ականանետերից կրակել է «Նոր Հալեպ» թաղամասի ուղղությամբ։ Հալեպի արվարձանում տեղակայված…
Գագիկ Ծառուկյանի թիմում հակված են «Սասնա ծռերի» հետ համատեղ մասնակցել ընտրություններին․ «Հրապարակ»
Տեղեկություններ կան, որ արտախորհրդարանական ուժերի հետ կոնսոլիդացիայի մտադրություն ունեցող Գագիկ Ծառուկյանի թիմում հակված են «Սասնա ծռերի» հետ համատեղ մասնակցել ընտրություններին։ Դեռ չգրանցված կուսակցությունը հանրության շրջանում որոշակի վարկանիշ ունի և արտախորհրդարանական ուժերից ավելի բարվոք…
ՀՀԿ-ն կազմել է համամասնական ցուցակի առաջին հնգյակը
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ վերնախավը վերջնականապես որոշում է կայացրել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ հույս ունենալով, որ կարող է գոնե լինել չորրորդ ուժը և ներկայացված լինել խորհրդարանում: Մոտավորապես հայտնի է նաև, թե ինչպիսի տեսք կունենա կուսակցության համամասնական…
Միջազգային կրթական համաժողովին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը երկու հաջողված փորձ կներկայացնի
Հոկտոմբերի 18-19-ին Աստանայում ընթանում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 9-րդ ընդհանուր համաժողովը։ Այն կազմակերպվել է Ղազախստանի կրթության որակի ապահովման անկախ գործակալության (IQAA) հետ համատեղ։ Համաժողովին որպես ENQA անդամ մասնակցում է նաև Մասնագիտական կրթության որակի…
Վարորդները կստանան 9 բալ. շատ խախտման դեպքում կզրկվեն վարելու իրավունքից
Ոստիկանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է մշակել, որը կարող ենք անվանել «բալային համակարգի ներդնում», հայտնում է «Հետք»-ը: Բանն այն է, որ իրավապահները եկել են այն եզրակացության, որ բալային համակարգ ներդնելով` վարորդների…
Սասուն Միքայելյանի որդու՝ որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածուի քարոզարշավն ընթացել է մի շարք խախտումներով
Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին։ Հավանական հաղթող թեկնածուն է Սևակ Միքայելյանը՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի անդամ է Սևակ Միքայելյանը, հայտարարել է, որ թեկնածուներից…
Երևանում և 6 մարզում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքում՝ 10։00-14։00 - Ավան՝ Նարեկացի թաղ. 40 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,…
Ամենա