Սիրիական Լաթաքիա քաղաքում ավարտվում է նոր փոքր թաղամասի կառուցման աշխատաքները, որտեղ 30 բարձրահարկ է լինելու։ Թաղամասի կառուցման աշխատանքները սկսվել էին 4 տարի առաջ։ Պատերազմի ժամանակ շինարարական աշխատանքները չէին դադարեցվել։ 5 շենք արդեն կառուցվել է, ևս 10-ը պատրաստ է 70-90 տոկոսով, մնացածը գտնվում են կառուցման վաղ փուլում։ Բնակելի համալիրն ամբողջությամբ պետք է պատրաստ լինի 2019թ-ի կեսերին։

«Սա մեծ նախագիծ է։ Այն բաղկացած է 30 բարձրահարկ շինություններից՝ 16-ը 14 հարկ, 14-ը՝ 10 հարկ։ Ընդհանուր 1404 բնակարան է։ Ընդհանուր մակերեսը՝ 206 հազար քառակուսի մետր է։ Մեր թաղամասում կա մանկական կետրոն, պոլիկլինիկա»,- ասել է ինժեներ Արկամ Սաարը։

Շինարարները նշել են, որ նոր տներն ու հարակից ենթակառուցվածքները համապատասխանում են համաշխարհային չափանիշներին։

«Այժմ՝ խաղաղ ժամանակ, ամեն օր ավելանում է նոր բնակարանների պահանջարկը։ Պատերազմի տարիներին շահութաբերության հետ կապված մտահոգություններ կային։ Դիտարկվում էր ուղղակի դադարեցնել կառուցապատումն ու հեռանալ շուկայից, բայց սիրիական կառավարությունը խնդրել էր շարունակել աշխատանքները»,- ասել է կառուցապատող ընկերության ներկայացուցիչը։

Նոր բնակարանների գնորդները հիմնականում հիփոթեքային վարկեր են վերցնում 5-ից 15 տարի ժամկետով, իսկ պետությունն աջակցում է նման վարկեր առաջարկող բանկերին։