Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի պատվավոր «Օսկարի» կազմկոմիտեն հայտարարել է դափնեկիրների անունները։

Պատվավոր «Օսկար» մրցանակին են արժանացել հրապարակախոս Մարվին Լևին, կոմպոզիտոր Լալո Շիֆրին, դերասանուհի Սիսելի Թայսոնը։

1937թ-ից «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ առավել տաղանդավոր պրոդյուսերները ստանում են Իրվինգ Թալբերգի անվան մրցանակ: Այս տարի այդ մրցանակին արժանացել են պրոդյուսերներ Քեթլին Քենեդին և Ֆրենկ Մարշալլը։

Ամերիկյան կինոակադեմիայի պատվավոր պարգևը հանձնվում է կինոյի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների, արվեստի և գիտության զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Պատվավոր պարգևների հանձնման արարողությունը կայանալու է նոյեմբերի 18-ին։