ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-ն «որոշակի պատասխանատվություն է կրում» սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգի անհետացման համար:

Ըստ РИА Новости-ի, Պուտինը նշել է, քանի որ ԱՄՆ հանդիսանում է մի երկիր, որը ապաստան է տրամադրել լրագրողին, նրանք պետք է ապահովեին նրա անվտանգությունը։

Բացի այդ, ՌԴ նախագահն ասել է, որ Մոսկվան չի փչացնի իր հարաբերությունները Էր Ռիյադի հետ ու ոչ մի գործողություն չի ձեռնարկի՝ մինչև հետաքննության ավարտը։

Հիշեցնենք, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգին, ով հրապարակումներ էր անում նաև The Washington Post-ում, կասկածվում է, որ սպանվել է Ստամբուլի Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում հոկտեմբերի 2-ին, երբ նա այցելել էր այնտեղ ստանալու փաստաթղթեր, որոնք իրեն թույլ կտային ամուսնանալ թուրք հարսնացուի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խաշոգին մահից առաջ տանջել են, ապա գլխատել։