Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ ու հետո այդպես էլ անհասկանալի է՝ ի վերջո ինչ դիրքերից է հանդես գալիս «Լույս» դաշինքը. նրանց պահվածքն ու հայտարարությունները ո՛չ ընդդիմադիրի են, ո՛չ իշխանամետ:

Այս փուլում «Լույս»-ականները որոշել են չխոսել, չարտահայտվել, ինչքան հնարավոր է խուսափել հարցազրույցներից:

«Ցանկանում են հստակեցնել իրենց անելիքները, որոշել՝ ինչպես են առաջ շարժվում, ինչ դիրքերից են հանդես գալու, այնուհետ սկսեն խոսել»,- ասել է «Լույս»-ին մոտ կանգնած աղբյուրը:

Զրուցակիցը փոխանցեց, որ հիմնական ու կարևոր հստակեցումը կապված է դիրքորոշման հետ:

«Եթե Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքի հետ համագործակցելու որևէ եզր այդպես էլ չգտնի, ապա հավանական է, որ «Լույսն» ապագա ընտրարշավի ժամանակ իր հայտարարություններում առավել կոշտ լինի ու քննադատողի դիրքերից հանդես գա»,- տեղեկացրեց վերջինս