Մեծ թափով շարունակվում են Ալ. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու վերակառուցման աշխատանքները: Վերակառուցումն իրականացնում է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը:

Այգին պատրաստ կլինի գարնանը: Այն պետք է պատրաստ լիներ այս տարվա հոկտեմբերին, սակայն օբյեկտիվ պատճառներով, հետաձգվեց:

Տեսանյութում «Վոդալյուքս» ընկերության գլխավոր ինժեներ Վալենտին Բուկովսկին նշել է այն բոլոր պատճառները, որոնց հետևանքում անհնար է այժմ գործարկել շատրվանները։ Գլխավոր պատճառը տեխնիկական է։