ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի կմասնակցի Կապանում, որտեղ կխոսի «բոլոր համապետական հարցերի մասին»: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Հոկտեմբերի 19-ին Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու եմ ոչ միայն քաղաքապետի ընտրություններին: Մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին»,- ասվում է գրառման մեջ:

Նա հավելել է, որ լինելու է բաց, անմնացորդ և մանրամասն խոսակցություն:

«Նկատի ունեմ՝ ելույթս ուղղված է լինելու ոչ միայն Կապանին, ոչ միայն Սյունիքին, այլև Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին: Այնպես որ, եթե չեք գալու Կապան, ժամը 18-ին սպասում եմ ձեզ իմ այս էջի ուղիղ եթերում»,- գրել է Փաշինյանը:

Հոկտեմբերի 19-ին Կապանում տեղի կունենա քաղաքապետի ՔՊ թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական հանրահավաքը: