«Հայաստան կժամանի Թրամփի Խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին։ Ջիուլիանին Թրամփի աջակիցը, ընկերն ու խորհրդականն է: Նաև Թրամփի անձնական իրավաբանը: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա էր Նյու Յորքի քաղաքապետը»,- այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Քաղաքագետը նաև նշել է, որ Ջուլիանին վերջերս Սորոսին անվանել էր «անտիխրիստ»:

«Դրա համար նորից ասեմ, Սորոսն ու ԱՄՆ-ն իրար հետ կապ չունեն»,- գրել է Սուրեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան իր այցը կսկսի Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։