ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ ամերիկյան ղեկավարությունը կշարունակի մաքսատուրքեր սահմանել այն պետություններից ներկրվող ապրանքների համար, որոնք առևտրային համաձայնագիր չեն կնքի Միացյալ Նահանգների հետ:

«Մաքսատուրքերի շնորհիվ Միացյալ Նահանգների գանձարանում միլիարդավոր դոլարներ են հայտնվում և կշարունակեն հայտնվել: Սա շատ լավ է նաև բանակցությունների համար. եթե պետությունը չի ցանկանում մեզ հետ արդար առևտրային պայմանագիր կնքել, ապա մենք նրա նկատմամբ մաքսատուրքեր կսահմանենք: Անկախ նրանից՝ կօգտագործվեն դրանք, թե ոչ, կստեղծվեն աշխատատեղեր և ձեռնարկություններ», - գրել է ԱՄՆ նախագահն իր թվիթերյան էջում:

Նա նաև վստահություն է հայտնել, որ նման քաղաքականության շնորհիվ «ԱՄՆ-ին կրկին կհարգեն»: