Արխիվ - 24 Հոկտեմբեր 2018
033 կոդով բջջային հեռախոսահամարներ կհայտնվեն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 24-ի նիստում «ՎԵՈՆ Արմենիա» (Beeline ապրանքանիշ) փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվել է հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային 33 կոդը: Հանձնաժողովը քննարկել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները…
Հոկտեմբերի 28-ի գիշերը եղանակը կտրուկ կցրտի
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին -3…-4 աստիճան ցուրտ։ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում…
Հայաստանի սննդարդյունաբերությունը ներկայացված է Ֆրանսիայի «SIAL Paris» միջազգային ցուցահանդեսում
«Բիզնես Արմենիայի» աջակցությամբ հայաստանյան 11 ընկերություններ հոկտեմբերի 21-25-ին Փարիզում մեր երկրի սննդարտադրության ոլորտի ներուժն են ներկայացնում «SIAL Paris» միջազգային ցուցահանդեսում։ «SIAL Paris»-ը ոլորտի նշանակալի ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում…
Արայիկ Խանդոյանի հարազատները դեռ դիրքորոշում չեն հայտնել ՊՊԾ-ի գրավման գործը նրա մասով շարունակելու կամ կարճելու վերաբերյալ
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի հարազատները դեռևս դիրքորոշում չեն հայտնել նրա մասով գործի վարույթը շարունակելու կամ մահվան հիմքով կարճելու վերաբերյալ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր գնդի գրավման գործով դատական նիստ, որը հետաձգվեց՝ հաշվի առնելով…
Հատուկ քննչական ծառայությունը «Ընտրյալների թաղամասը» հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցել
«Հետք»-ի՝ սեպտեմբերի 24-ին հրապարակած «Ընտրյալների թաղամասը» վերտառությամբ հրապարակման հիման վրա հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնեցին գլխավոր դատախազությունից։ Քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 8-ին՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական…
Դատախազությունը անհիմն է համարում Արամ Վարդանյանին (Վստրեչի Ապերին) և Արտյոմ Հարությունովին (Արտյոմ Կանևսկոյին) կալանքից ազատելը
Նախնական կալանքի հիմնավորվածության ապահովման պրակտիկայի բարելավմանը զուգահեռ, նկատելի է դառնում դատարանների կողմից հատկապես հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող գործերով ակնհայտ անհիմն և ոչ բավարար պատճառաբանություններով մեղադրյալների նկատմամբ նախնական կալանքին այլընտրանք գրավի կիրառման և դրանց…
«Հոգեբանորեն պատրաստ եղեք՝ մարտի 1-ը բացահայտվելու է մինչև վերջ». Փաշինյան
«Որևէ մեկը չկասկածի, որ մարտի 1-ի գործը բացահայտվելու է»,- այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Մարտի 1-ի գործը բացահայտվելու է մինչև վերջ, մինչև վերջին անկյունները։ Ես բոլորին ուղղակի կոչ եմ անում՝ հոգեբանորեն…
«Մենք պայմանավորվածությունները չենք խախտում, Փաշինյանին չենք ընտրելու». Բաղդասարյան
«Մենք պայմանավորվածությունները չենք խախտում, Նիկոլ Փաշինյանին չենք ընտրելու վարչապետ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ պատգամավորն ասաց. «Քանի որ այն ձևական…
Աննա Նաղդալյանը՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին
«Եթե Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության հարցը դրվի օրակարգ, Հայաստանն իր անդամակցությունից բխող ողջ գործիքակազմով կձեռնարկի համապատասխան քայլեր»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Հայաստանում անցկացվող «Եվրասիական շաբաթ»…
ԱԳՆ. «Հայաստանին վստահեցրել են, որ Բաքվին վաճառված ամերիկյան ուղղաթիռները քաղաքացիական են»
Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը միշտ գտնվում է հայկական կողմի օրակարգում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն՝ անդրադռանալով Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի վերաբերյալ տեղեկատվությանը: Ինչ վերաբերում է բուն ամերիկյան ուղղաթիռների…
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է Horasis-ի գալիք հանդիպումներից մեկն անցկացնել Հայաստանում
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է գերմանացի ձեռնարկատեր, Շվեյցարիայում գործող Horasis կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Horasis-ի գալիք հանդիպումներից մեկը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։ Ֆրանկ-Յուրգեն…
ԱԳՆ խոսնակ. «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև «իսկապես գործող կապ» կա
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ դա «իսկապես գործող կապ է»: «Այո, օպերատիվ կապը հաստատվել է: Օպերատիվ…
«Պուտինը Գյումրիում տեսնելով մարդկանց վատ հագուկապը, հրահանգել է տրամաբանական գնով գազ վաճառել»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադարձել է գազի սակագնի վերանայման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու՝ իր և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև պայմանավորվածությանը: Նա նշել է, որ քննարկման ժամանակ Պուտինն իրեն ասել է, որ 2014թ-ին Գյումրի իր այցի ընթացքում, տեսնելով…
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն Հայաստան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն Հայաստան: Հոկտեմբերի 24-ին՝ ճեպազրույցի ժամանակ, այս մասին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի նպատակն այս տարվա դեկտեմբերին արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը նախապատրաստվելն է: Միջնորդները մտադիր…
Ջոն Բոլթոնը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան կայցելի հոկտեմբերի 25-ին: Այս մասին հոկտեմբերի 24-ին կայացած ճեպազրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Այցի շրջանակում նախատեսված են Ջոն Բոլթոնի հանդիպումները վարչապետի պաշտոնակատարի, պաշտպանության եւ ԱԳ նախարարների,…
«Սյունիքում գործող քրեական, քաղաքական և տնտեսական էլիտան ուղղորդել է ընտրողներին». Նիկոլ Փաշինյան
Կապանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուն չի հաղթել, որովհետև Սյունիքում անցյալից դեռևս պահպանվող քրեական, քաղաքական և տնտեսական էլիտան կարողացել է ազդել ընտրողների վրա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Կապանի…
Ոռոգման նոր համակարգ՝ Սայաթ-Նովա համայնքում
Հոկտեմբերի 22-ին Սայաթ-Նովա գյուղում նշվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) համատեղ ուժերով իրականացված ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ավարտը: Սայաթ-Նովա համայնքի բնակիչների հետ միասին,…
Թուրքիայի հարավ-արևմուտքում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա նահանգի Դալաման շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների ծառայությանը: Ըստ առկա տվյալների՝ երկրաշարժը տեղի է ունեցել վաղ առավոտյան, դրա էպիկենտրոնը…
Համաներման արդյունքում «Սասնա ծռերի» անդամները կազատվեն պատժից, եթե դեմ չլինեն պատանդառուներն ու տուժողները
Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: Համաներում հայտարարվել է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ: Խորհրդարանում այս հարցով գլխադասային հանձնաժողովը ԱԺ պետական-իրավական…
ԱԺ ընտրությունների օրը դեկտեմբերի 9-ից կարող է տեղափոխվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում տեսակետ կա, որ ԸՕ-ի տապալումը տեղի ունեցավ, քանի որ իրենք զբաղված էին վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելու, ԱԺ արտահերթ նիստ հրավիրել-չհրավիրելու, քվորումի խնդիրներով։ Վարչապետի թեկնածու առաջադրելու նիստը տեղի է ունենալու այսօր՝ իրավունքի…
Հրանտ Մելքումյանը հաղթանակ տոնեց Մեն կղզու մրցաշարի 4-րդ տուրում
Հայկական շախմատի վառ ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը հաղթանակ տոնեց Մեն կղզու շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մրցաշարի առաջատարներից հետ է մեկ միավորով: Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Իսրայել ներկայացուցիչ Բորիս Գելֆանդն էր: Սակայն պարտիայի 18-րդ…
«Նախկինները բանտերում դիտմամբ էին քնելու տեղի խնդիր ստեղծել՝ գումար աշխատելու համար»․ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում հայտարարել է, որ նախկին իշխանությունները քրեակատարողական հիմնարկներում դիտավորյալ են կենցաղային վատ պայմաններ ստեղծել կալանավորների համար: Անդրադառնալով կալանավորների համար ոչ բավարար թվով մահճակալների և «հերթով քնելու» խնդրին, Փաշինյանն…
ԿՀՎ տնօրենը փորձում է ստանալ Խաշոգջիի գործով թուրքական աուդիոձայնագրությունները
Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջինա Հասպելը փորձում է հասանելիություն ստանալ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով աուդիոձայնագրություններին, որոնք, ենթադրաբար, գտնվում են Թուրքիայի տրամադրության ներքո։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ Հասպելը…
«Հեղափոխություն տեղի է ունեցել, իսկ իշխանափոխություն՝ դեռ ոչ». Փաշինյան
Հեղափոխություն տեղի է ունեցել, սակայն իշխանափոխություն դեռևս տեղի չի ունեցել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ վերջին 5 ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին, դրանց խորքային իմաստին. «Նախ ուզում եմ…
ՀՀԿ խմբակցության պատգամավորը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ նիստի սկզբում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը: Նա ընդգծեց, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի, եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ…
ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը մեկնել է Մոսկվա
Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է հոկտեմբերի 23-25-ը Մոսկվայում անցկացվող «Ինտերպոլիտեխ-2018» պետության անվտանգության ապահովման միջոցների 22-րդ միջազգային ցուցահանդեսին: Ռազմարդյունաբերության…
ԱՄՆ-ն քայլեր կձեռնարկի նոյեմբերի 11-ին Փարիզում Թրամփ-Պուտին հանդիպման ուղղությամբ․ Բոլթոն
Վաշինգտոնը կոնկրետ քայլեր կձեռնարկի, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ին Փարիզում հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Ռուսաստանի նախագահի հետ շուրջ մեկ և կես ժամ տևած բանակցություններին…
Առաքել Մովսիսյանի 4 եղբայրներին մեղադրանք չի առաջադրվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին իրավապահները ասել են` գնացեք տուն և որևէ բան չխոսեք: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին դեռևս անհայտ քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն բերման էր ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին` Մուրադ,…
Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ այսօր վերընտրվի վարչապետի պաշտոնում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրության քննարկման արդյունքում վերընտրվի վարչապետի պաշտոնում։ Փաշինյանը նշել է, որ բացառում է Ազգային ժողովն այսօր իրեն ընտրի վարչապետ։ Նշենք, որ Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն է, թեև խորհրդարանական բոլոր ուժերն…
Ազգային Ժողովում ընթանում է արտահերթ նիստ․ տեղի է ունենալու վարչապետի ընտրությունը (տեսանյութ)
Ազգային ժողովում ընթանում է նիստ։ Առավոտյան կքվեարկվեն նախօրդ օրը քննարկված օրինագծերը: Նշենք, որ այսօր տեղի է ունենալու վարչապետի ընտրությունը: «Ելք» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը. ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունը թեկնածու չեն առաջադրել:…
ՀՀ նախագահը չի ստորագրել Ազգային Ժողովի աղմկահարույց օրենքը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Ազգային ժողովի՝ 2018թ-ի հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը: Հանրապետության նախագահի աշխատակազմի…
«Մարտի 1-ի» գործով հարցաքննվել է Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը
««Մարտի 1-ի» իրադարձություններին մասնակցություն ունենալու մասով հարցաքննվել է նաև Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ղահրամանյանը ևս մարդկանց է հավաքագրել և ուղարկել Երևան, ովքեր մասնակցել են խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների գործադրմանը: Հենց…
Եթե այսօր հատուկ նիստում վարչապետի պաշտոնում վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, ապա ԱԺ-ն միայն մեկ տարի հետո կարող է լուծարվել
«Երեսփոխաններից շատերը, հատկապես առաջին «սռոկ» պատգամավոր դարձածները, երեկ ոգևորված էին այն հեռանկարից, որ այսօր խորհրդարանում կարող է վարչապետի պաշտոնում վերընտրվել Նիկոլ Փաշինյանը, ինչը կնշանակի, որ ԱԺ լուծարումը կհետաձգվի մոտ մեկ տարով։ «Մի տարի ավել պատգամավոր կլինենք»,-…
ՆԱՍԱ-ն «Ռոսկոսմոսի» ղեկավարին ԱՄՆ է հրավիրել
ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) առաջարկել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինին 2019թ-ի սկզբին այցելել ԱՄՆ, հաղորդում է Ռիա նովոստի-ն՝ հղում անելով գործակալության մամուլի քարտուղար Մեգան Պաուերսին: «Հաջորդ տարվա սկզբին ՆԱՍԱ-ն…
Թրամփը խոստացել է մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր չկնքելու դեպքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ ամերիկյան ղեկավարությունը կշարունակի մաքսատուրքեր սահմանել այն պետություններից ներկրվող ապրանքների համար, որոնք առևտրային համաձայնագիր չեն կնքի Միացյալ Նահանգների հետ: «Մաքսատուրքերի շնորհիվ Միացյալ Նահանգների գանձարանում միլիարդավոր դոլարներ են հայտնվում…
ՀՀԿ-ն ուզում է, որ ԱԺ ընտրություններին ցուցակը Վիգեն Սարգսյանը ղեկավարի․ «Հրապարակ»
Այս օրերին ՀՀԿ-ն, մասնավորապես պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, «նոն-ստոպ» հանդիպումների մեջ է ՀՀԿ տարածքային ակտիվի, որոշ անհատների և երիտթևերի հետ։ Քննարկվում է «ինչպես, ումով ընտրությունների գնալ» առաջարկը փաթեթով ԳՄ-ին, Սերժ Սարգսյանին ներկայացնելու համար։ ՀՀԿ…
Ֆինանսների նախարարությունում պիլոտային ծրագրով մոտ 150 պայմանագրային աշխատող է կրճատվել․ «Ժամանակ»
Մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորումը, ժամանակավոր այս կառավարությունում, հատկապես Ֆինանսների նախարարությունում լուրջ կադրային կրճատումներ են: Մասնավորապես՝ մոտ 150 պայմանագրային աշխատող է կրճատվել: Ընդ որում, ասել են, որ դա կառավարության…
Երևանում և մի շարք մարզերում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-14։00 - Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 21, 23 շենքերը, Թոթովենցի…
Ամենա