«Որևէ մեկը չկասկածի, որ մարտի 1-ի գործը բացահայտվելու է»,- այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Մարտի 1-ի գործը բացահայտվելու է մինչև վերջ, մինչև վերջին անկյունները։ Ես բոլորին ուղղակի կոչ եմ անում՝ հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչը, ես համոզված եմ, առաջիկայում կիմանաք»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ նորություններ կլինեն ոչ միայն այս գործով։