ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) առաջարկել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինին 2019թ-ի սկզբին այցելել ԱՄՆ, հաղորդում է Ռիա նովոստի-ն՝ հղում անելով գործակալության մամուլի քարտուղար Մեգան Պաուերսին:

«Հաջորդ տարվա սկզբին ՆԱՍԱ-ն հրավիրում է պարոն Ռոգոզինին ԱՄՆ», - հայտնել է Պաուերսը՝ ընդգծելով, որ այցի հստակ ամսաթիվն առայժմ որոշված չէ:

Նրա խոսքով՝ ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը մտադիր է Ռոգոզինի հետ մասնակցել բաց համաժողովին: Գործակալության ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ ղեկավարության ներկայացուցիչներին թույլ է տրվում շփվել «Ռոսկոսմոսի» ղեկավարի հետ՝ չնայած նրա նկատմամբ սահմանված պատժամիջոցներին: