ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն Հայաստան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն Հայաստան: Հոկտեմբերի 24-ին՝ ճեպազրույցի ժամանակ, այս մասին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի նպատակն այս տարվա դեկտեմբերին արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը նախապատրաստվելն է: Միջնորդները մտադիր են այցելել նաև Բաքու:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում