«Եթե Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության հարցը դրվի օրակարգ, Հայաստանն իր անդամակցությունից բխող ողջ գործիքակազմով կձեռնարկի համապատասխան քայլեր»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Հայաստանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակում ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությանը, թե Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է։

Մամուլի խոսնակը նշեց, որ ԵԱՏՄ կոլեգիայի ներկայացուցիչն այդ մասով արդեն հայտարարություն է արել՝ ասելով, որ նման հարց օրակարգում չկա:

«ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերում հստակորեն նշված է՝ անդամ կարող է դառնալ այն պետությունը, որը որևէ գործողություն չի արել ի վնաս կառույցի և անդամ պետություններից որևէ մեկի»,- ընդգծեց Աննա Նաղդալյանը: