ԱՄՆ-ն քայլեր կձեռնարկի նոյեմբերի 11-ին Փարիզում Թրամփ-Պուտին հանդիպման ուղղությամբ․ Բոլթոն
Վաշինգտոնը կոնկրետ քայլեր կձեռնարկի, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ին Փարիզում հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Ռուսաստանի նախագահի հետ շուրջ մեկ և կես ժամ տևած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Բոլթոնը «շատ համակողմանի և արդյունավետ» անվանեց հանդիպումը:
Հանդիպման ժամանակ Պուտինը Բոլթոնին ասել է, որ ցանկանում է շարունակել Թրամփի հետ երկխոսությունը, որը սկսվել է Հելսինկիում հուլիսին կայացած գագաթնաժողովում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում