Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրության քննարկման արդյունքում վերընտրվի վարչապետի պաշտոնում։

Փաշինյանը նշել է, որ բացառում է Ազգային ժողովն այսօր իրեն ընտրի վարչապետ։

Նշենք, որ Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն է, թեև խորհրդարանական բոլոր ուժերն էլ իրավունք ունեին թեկնածու առաջադրելու։

Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետ չընտրվի, յոթ օր հետո անցկացվելու է նոր ընտրություն, եթե տապալվի նաև վարչապետ ընտրելու երկրորդ փորձը, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով: