ԿՀՎ տնօրենը փորձում է ստանալ Խաշոգջիի գործով թուրքական աուդիոձայնագրությունները
Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջինա Հասպելը փորձում է հասանելիություն ստանալ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով աուդիոձայնագրություններին, որոնք, ենթադրաբար, գտնվում են Թուրքիայի տրամադրության ներքո։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ Հասպելը ցանկանում է լրագրողի խոշտանգումների ու սպանությունների ձայնագրություններին ծանոթանալ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿՀՎ ղեկավարը կմասնակցի Խաշոգջիի սպանության հետաքննությանը:
Բացի այդ, ինչպես հաղորդել են լրատվամիջոցները, թուրքական կողմը պատմել է ԱՄՆ–ին, որ իր տրամադրության տակ ունի ձայնագրություններ, որոնք հաստատում են սաուդցի լրագրողի մահը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում