ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան կայցելի հոկտեմբերի 25-ին: Այս մասին հոկտեմբերի 24-ին կայացած ճեպազրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Այցի շրջանակում նախատեսված են Ջոն Բոլթոնի հանդիպումները վարչապետի պաշտոնակատարի, պաշտպանության եւ ԱԳ նախարարների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ:

Նշենք, որ վերջին մի քանի տարիներին սա ԱՄՆ ամենախոշոր պատվիրակությունն է: