«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին իրավապահները ասել են` գնացեք տուն և որևէ բան չխոսեք:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին դեռևս անհայտ քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն բերման էր ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին` Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյաններին: Նրանք վկայի կարգավիճակով էին հարցաքննվել, որը տևել է մինչև ուշ գիշեր, ինչից հետո նախաքննական մարմինը Մովսիսյան եղբայրներին զգուշացրել է որևէ բան չխոսել քրեական գործով, և նրանք ազատ են, կարող են գնալ տուն:

Առաքել Մովսիսյանի 4 եղբայրներին անգամ մեղադրանք չի առաջադրվել: Կառաջադրվի՞, թե՞ ոչ, դեռևս հայտնի չէ»: