ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 24-ի նիստում «ՎԵՈՆ Արմենիա» (Beeline ապրանքանիշ) փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվել է հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային 33 կոդը:

Հանձնաժողովը քննարկել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի №683Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հարցը։ Քննարկման արդյունքում ընդունվել է վերոնշյալ որոշումը, հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի ծառայությունը: