ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում հայտարարել է, որ նախկին իշխանությունները քրեակատարողական հիմնարկներում դիտավորյալ են կենցաղային վատ պայմաններ ստեղծել կալանավորների համար:

Անդրադառնալով կալանավորների համար ոչ բավարար թվով մահճակալների և «հերթով քնելու» խնդրին, Փաշինյանն ասել է, որ դրանով նախկինները գումար են աշխատել:

«Քնելու տեղ ունենալը որոշվում էր նրանով, թե որ կալանավորն է իրեն «ճիշտ պահել» ընտրությունների ընթացքում, որ կալանավորն է ծառայել «ճշտի իշխանությանը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ՔԿՀ-ները ՀՀ-ում ամենախոշոր բիզնեսն են եղել:

Ըստ Փաշինյանի, կալանավորի ՔԿՀ մտնելու պահից մինչև դուրս գալը, համակարգը գումար է աշխատում նրանց հաշվին:

«Մարդիկ տներ են ծախում, որ ՔԿՀ-ներում իրենց պարտքերը փակեն: Նախորդ իշխանությանը ձեռք էր տալիս կալանվորների մեծ քանակը, որքան շատ լինեին, այնքան իրենք շատ գումար կվաստակեին», - եզրափակել է Փաշինյանը: