Կենսոլորտը աղտոտված է միկրոպլաստիկով, իսկ նրա մասնիկները պարունակվում են նույնիսկ աղի մեջ, որը մարդիկ օգտագործում են սննդի մեջ: Պլաստիկի մասնիկներ են հայտնաբերվել ծովային թռչունների, ձկների, կետերի, պլանկտոնների մարսողական համակարգում։ Միկրոպլաստիկը օվկիանոսում մեծ վտանգ է ներկայացնում կենդանական աշխարհի համար։ Ե՛վ քարի աղի, և՛ ծովի աղի մեջ նույնպես կա միկրոպլաստիկ։

Կորեացի գիտնականները աղտոտվածության ծավալները պարզաբանելու նպատակով ուսումնասիրություններ են անցկացրել: Ուսումնասիրության համար ընտրվել են 16 երկրներից տարբեր բրենդների 39 տեսակի աղի նմուշներ, որոնցից 28-ը ծովի աղ է եղել: 39 նմուշներից 36-ում միկրոպլաստիկայի հետքեր են հայտնաբերվել: Ինդոնեզիայի ծովային կերակրի աղի մեկ նմուշում հայտնաբերվել է առավելագույն քանակի` մեկ կգ-ում - 13 629 մասնիկ: Այլ բրենդների ծովային աղերը պարունակել են պլաստիկի ավելի փոքր քանակություն՝ մեկ կգ-ում - 0-1 674 մասնիկ։ Հանքային լճերից բերված աղում այս ցուցանիշը կազմել է 28-462 մասնիկ/կգ, իսկ քարի աղի կազմում` 0-148: Միայն երեք նմուշները չեն պարունակել պլաստիկի մասնիկներ՝ Թայվանից բերված ծովային աղը և Չինաստանից բերված քարի աղը, ինչպես նաև Ֆրանսիայից բերված չյոդացված աղը:

Հետազոտության արդյունքների համաձայն, գիտնականները եկել են այն եզրակացության, որ մոլորակի յուրաքանչյուր հասուն անձ ամեն տարի օգտագործում է միկրոպլաստիկայի մոտ 2 000 մասնիկ:

Վերնշյալին պետք է ավելացնել նաև միկրոպլաստիկի առկայությունը օդում, ջրատար խողովակներում, ծովամթերքներում և անգամ գարեջրի մեջ։ Ամենահամեստ գնահատականով, տարվա ընթացքում միկրոպլաստիկայի օգտագործման ցուցանիշը հասնում է 32 000 մասնիկների, որը գնալով աճում է։