Չինաստանի Սինցզյան-Ույգուր ինքնավար շրջանում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 1-ին հաղորդում է ՌԳԱ Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանսկի մասնաճյուղը:

Մասնաճյուղի տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կարամայ քաղաքից մոտ 148 կմ հեռավորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 44.22˚ և արևելյան երկայնություն 85.01˚:

Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել: