Արխիվ - 01 Նոյեմբեր 2018

«Մասամբ ազատից»՝ «ազատ». ՀՀ-ն բարելավել է դիրքերը համացանցի ազատության զեկույցում

«Մասամբ ազատից»՝ «ազատ». ՀՀ-ն բարելավել է դիրքերը համացանցի ազատության զեկույցում

Ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ աշխարհում համացանցի ազատության վերաբերյալ զեկույցում Հայաստանը 27 միավորով հայտնվել է «ազատ» երկրների շարքում. մինչդեռ 2017թ-ին երկիրը 32 միավորով «մասամբ ազատ» երկրների խմբում էր: Նշվում է, որ համացանցը Հայաստանում դարձել…

Վարչապետի աշխատակազմից 7 ավտոմեքենա հետ կվերցվի

Վարչապետի աշխատակազմից 7 ավտոմեքենա հետ կվերցվի

Վարչապետի աշխատակազմից 7 ավտոմեքենա հետ կվերցվի և կամրացվի նախագահի աշխատակազմին, պետական վերահսկողական ծառայությանը ու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Նման որոշում կառավարությունը կայացրեց այսօրվա նիստում։ Նախագահի աշխատակազմին և պետական վերահսկողական ծառայությանը կամրացվի երկուական…

Վենետիկի հանձնաժողովի նախագահը ողջունել է ՀՀ ԸՕ-ում բարեփոխումների նախաձեռնությունը

Վենետիկի հանձնաժողովի նախագահը ողջունել է ՀՀ ԸՕ-ում բարեփոխումների նախաձեռնությունը

Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել Հայաստանի Ընտրական օրենսգրքում նախանշված բարեփոխումները: Այդ մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյին՝ ողջունելով ՀՀ Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնելու կառավարության…

«Մայր Հայաստանի» բնորդուհին պատմում է, թե ինչպես «կանգնեց բարձունքին ու նայեց բոլորին»

«Մայր Հայաստանի» բնորդուհին պատմում է, թե ինչպես «կանգնեց բարձունքին ու նայեց բոլորին»

«Մայր Հայաստան» հուշարձանի՝ սև տուֆի տարբեր երանգներով կառուցված պատվանդանը հայկական ճարտարապետության մեջ եզակի է իր տեսակով։ Ուշագրավ են զուսպ մշակված պատերը, շքամուտքի քանդակազարդ խոյակներով կամարները և կոփածո պղնձակերտ բարձրարվեստ դուռը։ Ներսից պատվանդանը եռահարկ է։ Այստեղ 1970թ. բացվել…

Թուրքիան սկսել է սեփական հեռահար ՀՕՊ-ի ստեղծման աշխատանքները

Թուրքիան սկսել է սեփական հեռահար ՀՕՊ-ի ստեղծման աշխատանքները

Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը Tübitak SAGE գիտա-հետազոտական կենտրոնում տեղական տեխնոլոգիաների զարգացման ենթակառուցվածքների բացման միջոցառմանը հայտարարել է, որ Թուրքիայում արդեն սկսել են տեղական ՀՕՊ համակարգերի ստեղծման աշխատանքները։ Այս մասին հայտնում է թուրքական պետական Անադոլու…

Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոյեմբերի վերջ

Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոյեմբերի վերջ

Հայկական նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018թ-ի նոյեմբեր ամսվա վերջից: Այս մասին PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ հին թղթադրամները կշարունակեն մնալ շրջանառության մեջ: Ըստ Կբեյանի, թղթադրամների՝…

Ազգային ժողովը այսօր կքննարկի վարչապետի ընտրության հարցը

Ազգային ժողովը այսօր կքննարկի վարչապետի ընտրության հարցը

Այսօր ժամը 12-ին իրավունքի ուժով գումարվող հատուկ նիստում Ազգային ժողովը կքննարկի վարչապետի ընտրության հարցը: Այդ մասին խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը տեղեկացրել է նախօրեին տարածած հայտարարության մեջ։ «Ծառուկյան», «Ելք» խմբակցությունների, ինչպես նաև Հանրապետական խմբակցությունից…

Համաձայն տեղեկությունների՝ պատգամավոր Մելիք Մանուկյանը լուրջ խնդիրներ ունի քրեական աշխարհի հետ

Համաձայն տեղեկությունների՝ պատգամավոր Մելիք Մանուկյանը լուրջ խնդիրներ ունի քրեական աշխարհի հետ

Երկուշաբթի օրը Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ քվեարկելուց և խորհրդարանից դուրս գալուց հետո Թումանյան փողոցում իրավապահները ասֆալտին են փռել «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանին (Շշի Մելոյին) և նրա թիկնազորին: Այս մասին գրել է «Ժամանակ» թերթը։…

«ԱՄՆ-ը Մեքսիկայի սահման մինչև 15 000 զինծառայող կուղարկի»․ Դոնալդ Թրամփ

«ԱՄՆ-ը Մեքսիկայի սահման մինչև 15 000 զինծառայող կուղարկի»․ Դոնալդ Թրամփ

Միացյալ Նահանգները մինչև 15 000 զինծառայող կարող է ուղարկել Մեքսիկայի սահման։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը, ով կրկին կոշտ դիրքորոշում է արտահայտել Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների քարավանի դեմ՝ տեղեկացնում է Reuters-ը։ Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ մոտ 7000 զինծառայող…

Տարածված տեղեկությունների համաձայն՝ Գորիսի քաղաքապետի կողմից ավագանու անդամին ծեծելու գործով նոր փաստեր կան

Տարածված տեղեկությունների համաձայն՝ Գորիսի քաղաքապետի կողմից ավագանու անդամին ծեծելու գործով նոր փաստեր կան

Տարածված տեղեկություններով՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծելու գործը հետաքրքիր ընթացք է ստանում: Տարածված տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունում կոնկրետ անձինք ցուցմունք են տվել՝ պատմելով միջադեպի մասին: Մասնավորապես, ականատեսները պատմել են, թե վեճը ծագել է նրանից,…

«Հրապարակը» գրում է, որ Սերժ Սարգսյանը Հանրապետականներին կանգնեցրել է փաստի առջև

«Հրապարակը» գրում է, որ Սերժ Սարգսյանը Հանրապետականներին կանգնեցրել է փաստի առջև

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները հայտնվել են բարդ իրավիճակում։ Ընտրական օրենսգրքի տապալումից, պարզվում է, տուժելու է առաջին հերթին հենց ՀՀԿ-ն։ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին կանգնեցրել է փաստի առաջ՝ նրանց առջև պայման են դրել՝ ով ուզում է ցուցակում լինել, պետք է նաև ռեյտինգայինով…

«Կմնամ ԿԳ նախարար, թե ոչ՝ իմ որոշելիքը չէ»․ Արայիկ Հարությունյան

«Կմնամ ԿԳ նախարար, թե ոչ՝ իմ որոշելիքը չէ»․ Արայիկ Հարությունյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Կցանկանաք հետագայում մնալ Ձեր պաշտոնի՞ն, թե՞ դառնալ պատգամավոր՝ հարցրեցինք ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանին․ «Կառավարության անդամները խորհրդարանական ընտրություններում մաս են կազմում իրենց համամասնական ցուցակներին։ Ես, այո, կլինեմ ցուցակում, բայցև…

Շանթ Հարությունյանը բանտից ազատ կարձակվի

Շանթ Հարությունյանը բանտից ազատ կարձակվի

Վերջապես Շանթ Հարությունյանը բանտից ազատ կարձակվի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այս լուրը հայտնում եմ՝ միևնույն ժամանակ անելով մի քանի նկատառում։ Շանթ Հարությունյանը մարտի 1-ի գործով բանտից ազատ է արձակվել 2009թ-ին՝…

Արագածոտնի մարզում 14 ժամ ջուր չի լինելու

Արագածոտնի մարզում 14 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 1-ին ժամը 10:00-24։00 կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին գյուղերի և Օշական գյուղի` ձախ ափի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է…

Թրամփը երկարաձգել է Իրանից ներկրվող նավթի նկատմամբ կիրառվող էմբարգոն

Թրամփը երկարաձգել է Իրանից ներկրվող նավթի նկատմամբ կիրառվող էմբարգոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հուշագիր, որը թույլ է տալիս երկարաձգել Իրանից ներկրվող նավթի նկատմամբ կիրառվող էմբարգոն և հրաժարվել իրանական նավթի մատակարարումից: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում։ Նախագահի ստորագրած հուշագիրն ուղղված է ԱՄՆ պետդեպարտամենտին,…

2018 թվականի լավագույն սարսափ ֆիլմերը՝ ըստ Forbes-ի

2018 թվականի լավագույն սարսափ ֆիլմերը՝ ըստ Forbes-ի

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարկել է 2018թ-ի լավագույն սարսափ ֆիլմերի հնգյակը, որը գլխավորել է ռեժիսոր Արի Ասթերի դեբյուտային «Ռեինկարնացիա» ֆիլմը: Այն պատմում է նկարչուհի Էննի Գրեհեմի մասին, որի ընտանիքի հետ տարատեսակ միստիկ ու սարսափելի պատահարներ են տեղի ունենում: Երկրորդ հորիզոնականում…

Չինաստանում երկրաշարժ է գրանցվել

Չինաստանում երկրաշարժ է գրանցվել

Չինաստանի Սինցզյան-Ույգուր ինքնավար շրջանում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 1-ին հաղորդում է ՌԳԱ Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանսկի մասնաճյուղը: Մասնաճյուղի տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կարամայ քաղաքից մոտ 148 կմ հեռավորության…

Հարվի Վայնշտեյնին մեղադրել են անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար

Հարվի Վայնշտեյնին մեղադրել են անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար

Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին կրկին մեղադրել են սեռական ոտնձգությունների համար: Այս անգամ հայցվորը լեհ նախկին ֆոտոմոդել է, ով պնդում է, որ Վայնշտեյնն իր նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել այն ժամանակ, երբ ինքը դեռ անչափահաս էր: Կինը, ում իրական անունը չի նշվում, դիմել է Մանհեթենի…

Երևանում և 2 մարզում այսօր մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 2 մարզում այսօր մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 - Սիլիկյան 1, 2, 3, 4, 10, 11, 13 փողոցները, Սիլիկյան…