Վարչապետի աշխատակազմից 7 ավտոմեքենա հետ կվերցվի և կամրացվի նախագահի աշխատակազմին, պետական վերահսկողական ծառայությանը ու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

Նման որոշում կառավարությունը կայացրեց այսօրվա նիստում։

Նախագահի աշխատակազմին և պետական վերահսկողական ծառայությանը կամրացվի երկուական ավտոմեքենա, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ 3 ավտոմեքենա:

Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրել էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: