Միացյալ Նահանգները մինչև 15 000 զինծառայող կարող է ուղարկել Մեքսիկայի սահման։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը, ով կրկին կոշտ դիրքորոշում է արտահայտել Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների քարավանի դեմ՝ տեղեկացնում է Reuters-ը։

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ մոտ 7000 զինծառայող կտեղակայի երկրի հարավային սահմանին։

Թրամփի կողմնակիցները ողջունել են նրա որոշումը, սակայն հակառակորդներն ասում են, որ նախագահը քաղաքականացնում է բանակը և առանց խիստ անհրաժեշտության օգտագործում է այն՝ ընտրողներին իր կողմը գրավելու համար։