Օսիպյան. «ԼԳԲՏ ֆորում Հայաստանում չի անցկացվի»
Հայաստանում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվելու: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Նոյեմբերի 15-18-ը Հայաստանում նախատեսված էր անցկացնել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ «քրիստոնյաների» համաժողովը:
«Հաշվի առնելով որոշակի ռիսկերը՝ նման ֆորում Հայաստանում չի անցկացվի», - հայտարարել է Օսիպյանը, հայտնում է Aysor.am-ը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 6-ին Ազատության հրապարակում «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնությունը կիրականացնի հանրային հավաք` ընդդեմ ԼԳԲՏ միջազգային ֆորումի անցկացման և Հայաստանում այլասերվածության քարոզչության: Կազմակերպիչները նշում են, որ հավաքի նպատակն է ժողովրդի ձայնը լսելի դարձնել և ներկայացնել արատավոր երևույթի հետ կապված վտանգները:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում