Անտառային հրդեհը ոչնչացրել է Կալիֆորնիայի Փարադայս քաղաքը: Հրդեհը սկսվել է նոյեմբերի 8-ի առավոտյան և, վերջին տվյալներով, արդեն տարածվել է մոտ 8 000 հեկտար տարածքի վրա:

Ըստ տեղական ԶԼՄ-ների, հազարավոր տներ են այրվել:

«Ամբողջ քաղաքը հրի մեջ է: Սարսափելի է»,- ասել է քաղխորհրդի անդամ Սքոթ Լոթերը, որը տարհանվել է քաղաքից ընտանիքի հետ միասին:

Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին քաղաքի ամբողջ բնակչության՝ 27,000 հազար մարդու, տարհանման մասին: Խցանումների պատճառով շատերը փորձում են հեռանալ Փարադայսից ոտքով, գրում է Paradise Post-ը:

Ընդհանուր առմամբ, տարածաշրջանից մոտ 50,000 մարդ է տարհանվել: